Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
նախագահ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 20-ին հանդիպեց Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պրն. Հենկ Յան Օրմելի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին` Արմեն Ռուստամյանը նշեց այս ձեւաչափով հանդիպումների օգտակարությունը համագործակցության հետագա ռազմավարությունը ուրվագծելու համար` լինի դա քաղաքական, թե արտաքին տնտեսական ոլորտներում: ործընկերները զրուցեցին իրենց ղեկավարած հանձնաժողովների գործառույթների, գործունեության դաշտի, խնդիրների մասին: Մասնավորապես տեղեկություններ փոխանակեցին պայմանագրերի վավերացման գործընթացի, գործադիր իշխանության հետ հարաբերությունների եւ վերահսկողության վերաբերյալ:
Հյուրերը հետաքրքրված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, մասնավորապես Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հետագա ընթացքով: Պրն Ռուստամյանը` որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, մտահոգություն հայտնեց ստորագրված փաստաթղթում տեղ գտած ձեւակերպումների վերաբերյալ, թեեւ նշեց, որ ընդհանուր առմամբ կողմ է սահմանների բացմանը առանց նախապայմանների:
Հանդիպման ավարտին նիդեռլանդցի խորհրդարանականը նկատեց, որ սահմանների բացումը երկու կողմերի խնդիրն է, թեեւ այն օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ Եվրամիության համար:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ Մխիթար Մնացականյանը, հանձնաժողովի անդամներ Վոլոդյա Բադալյանը եւ Արամ Սաֆարյանը նույնպես հանդիպեցին Նիդեռլանդների պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Հյուրերը հետաքրքրված էին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, թրաֆիքինգի դեմ պայքարի խնդիրներով:
Հանձնաժողովի անդամները մանրամասն ներկայացրին թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը` նշելով, որ մարդկանց շահագործման կանխումը պետության ուշադրության կենտրոնում է: Արձանագրվեց, որ Հայաստանը նախկին ՍՍՀՄ պետություններից պարտադրված թրաֆիքինգի հարցում ամենացածր ցուցանիշն ունի, նաեւ ազգային ծրագիր է մշակվել` այդ երեւույթի դեմ վճռականորեն պայքարելու համար: Պետությունը այս հարցում համագործակցում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների եւ միջազգային կազմակերպությունների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում խոսվեց 2008 թ. մարտիմեկյան իրադարձություններից: Հանձնաժողովի անդամները տեղեկացրին, որ մարտիմեկյան ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը մեղմել է 2008 թ-ին ստեղծված լարվածությունը եւ մարտի մեկը` որպես քաղաքական ողբերգություն, հասարակության շրջանում գրեթե հաղթահարված է: Նշվեց, որ թեեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարվել են առաջընթաց քայլեր, սակայն հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները առավել պաշտպանված դարձնելու ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
Մեկնարկեց ասմունքի մանկապատանեկան փառատոնի երկրորդ փուլը
«ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, «Մետաքսյա Սիմոնյան» եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամների նախաձեռնությամբ անցկացվում է ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոն, որը նվիրված է հայ ազգային պո...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Նիդեռլանդների խորհրդարանի պատվիրակությանը
Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Հենկ Յան Օրմելի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ հարկի ներքո` խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հ...
Հովիկ Աբրահամյան. «Ազգային ժողովը պատրաստ է նպաստել համաշխարհային բանկի հետ համագործակցությանը»
Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ ՀԲ գրասենյակի ղեկավարը քննարկեցին այդ միջազգային կառույցի աջակցությամբ բարեփոխումների իրականացման եւ ՀՀ ԱԺ մասնագիտա...
ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպեցին Նիդեռլանդների խորհրդարանական պատվիրակության հետ
Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, քարտուղար Էդուարդ Շարմազանովը, խմբակցության անդամներ Վոլոդյա Բադալյանը եւ Կարեն Ավագյանը հանդիպեցին Նիդեռլանդների խորհրդարանական մեծամասնության` քրիստոնյա-դեմոկրատների ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ն...