Տպել
20.10.2009
Հովիկ Աբրահամյան. «Ազգային ժողովը պատրաստ է նպաստել համաշխարհային բանկի հետ համագործակցությանը»

Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ ՀԲ գրասենյակի ղեկավարը քննարկեցին այդ միջազգային կառույցի աջակցությամբ բարեփոխումների իրականացման եւ ՀՀ ԱԺ մասնագիտական ու տեխնիկական կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերը: Զրուցակիցները նաեւ մանրակրկիտ անդրադարձ կատարեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:

Հանդիպմանը նաեւ մասնակցեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը: