Տպել
16.09.2009
Պետք է գործել փոխհամաձայնեցված

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Հանդիպման հիմնական թեման ղարաբաղյան հիմնախնդիրն էր եւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության` այդ ուղղությամբ կատարելիք աշխատանքը:  Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում ավելի, քան երբեւէ անհրաժեշտ է համատեղել ուժերը եւ միջազգային կառույցներում  հանդես գալ փոխհամաձայնեցված դիրքորոշումներով: Պետք է կարողանալ միջազգային հանրությանը ներկայացնել ԼՂՀ-ում կատարվող ժողովրդավարական բարեփոխումների  ընթացքը եւ փաստարկել միջազգայն նորմերին համապատասխան նրա ժողովրդի` իր պատմական հողի վրա ապրելու արդարացի իրավունքը: Այդ քայլերը պետք է լինեն ոչ թե իրավիճակային, այլ նպատակասլաց ու հետեւողական:


16.09.2009
Հրապարակվեց մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը
Խորհրդարանը սեպտեմբերի 16-ի նիստում, ընդունելով նախորդ օրը քննարկված նախագծերը եւ վավերացնելով  միջազգային չորս պայմանագրեր, անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը պատգամավորներին առաջարկեց ընդունել երկու հարց` «Հրապարակային սակարկությունների ...