Տպել
15.09.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ,

2008թ. ի վեր միջազգային հանրությունը հռչակել է սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օր:

Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը ձեւավորող կարեւորագույն հիմնադրույթներից մեկն է: Այսօր մեր երկրում առկա են բոլոր նախադրյալները ժողովրդավարությունն ամրապնդելու եւ զարգացնելու համար: Այնուամենայնիվ, պետք է քաջ գիտակցենք, որ ժողովրդավարությունը մեկ օրում չի կարող հաստատվել: Ժողովրդավարության կայացման համար անհրաժեշտ է լուրջ ջանքեր կիրառել քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի օրենսդիրները պետք է ջանք ու եռանդ չխնայեն քաղաքացիական հասարակության բոլոր դերակատարների` հատկապես, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ամրապնդմանը նպաստելու համար:

Միանալով Միջխորհրդարանական միությանն անդամակցող աշխարհի ավելի քան 150 երկրների խորհրդարանների մեր գործընկերներին` սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս նշանավոր օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ ժողովրդավարության հպարտ ոգին կշարունակի առարկայանալ մեր հասարակության հաղթանակներով` ամրապնդելով Հայաստանի անկախ պետականությունը »:


15.09.2009
Մեկնարկեց չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի առաջին քառօրյան
Սեպտեմբերի 15-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ չորրորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի բացումը, որից հետո ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումները:Մինչ օրակարգային հարցերի քննարկումը` ՀՀ ԱԺ նախագահ Հով...

15.09.2009
«Արեւելյան գործընկերության» ծրագրի քննարկումները
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ սեմինար` քննարկելու «Արեւելյան գործընկերության» ծրագիրը:«Արեւելյան գործընկերության» ծրագրի ԵՄ եւ վեց գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների...