Տպել
25.06.2009
Ազգային ժողովի պատգամավորները զորահավաքակայանում

Հունիսի 25-ին  ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամ պատգամավորներն այցելեցին հանրապետական զորահավաքակայան` ծանոթանալու զորակոչի ընթացքին:
 
Այցին մասնակցում էին նաեւ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ազգային ժողովի պատգամավորները հանդիպեցին զորահավաքակայանի սպայական  եւ բժշկական անձնակազմին, զրուցեցին զորակոչիկների եւ նրանց ծնողների հետ` տեղեկանալու, թե չկա՞ն արդյոք զորակոչին առնչվող բողոքներ եւ այն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված առաջարկներ:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում պարոն Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ գարնանային զորակոչն անցնում է նախատեսված ընթացքով, զորակոչիկների եւ նրանց ծնողների հետ զրույցներից համոզվեց, որ նրանք գիտակցում են հայրենիքին ծառայելու, երկրի սահմաններն անառիկ պահելու  կարեւորությունն ու անհրաժեշտությունը:


Վերջում նա հավելեց, որ հանձնաժողովը մտադիր է ակտիվ համագործակցել պաշտպանական գերատեսչության տարբեր օղակների հետ,  ծանոթանալ նրանց խնդիրներին, անհրաժեշտության դեպքում ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններով հանդես գալ` զինված ուժերի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար:


25.06.2009
Պարզաբանում
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը  պարզաբանում է ուղարկել «Հայկական ժամանակ» օրաթերթին, պատճենը` Ազգային ժողով:«Հղում կատարելով ս.թ. հունիսի 23-ին օրաթերթում «Չթռավ» վերնագրով տեղեկությանը` հայտնում ենք, որ համաձայն դիվանագիտական ընդունված նորմերի, երկրների պաշտոնատար ա...