Տպել
18.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի եւ Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները հարուստ պատմություն ունեն»

Հունիսի 18-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Պանդեյին` Երեւանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց տկն. Պանդեյին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց դեսպանի աշխատանքը եւ շեշտեց, որ նա իր ուրույն ներդրումը կատարեց երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում` հաշվի առնելով Հայաստանի եւ Հնդկաստանի բարեկամական հարաբերությունների հարուստ պատմությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները:

Դեսպան Պանդեյը \\\\\\\\ տեղեկացրեց Հայաստանի խորհրդարանի նախագահին, որ իր երկիրը նպատակադրվել է աջակցել Լոռու մարզի գյուղական համայնքներից մեկի զարգացմանը, ինչպես նաեւ Երեւանում հիմնադրել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն:

Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպան Պանդեյին իր ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ բարեկամական կապը մեր երկրի հետ նա կշարունակի Երեւանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս: