Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը հանդիպեց Ռուսատանի Դաշնության նախագահի` արտասահմանյան երկրների հետ միջտարածքային եւ մշակութային կապերի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովի
հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:
Սերգեյ Վինոկուրովը մեկ անգամ եւս փաստեց ռուսական կողմի` Հայաստանը ռազմավարական գործընկեր դիտարկելու դիրքորոշումը: Բարձր գնահատելով համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` ռուս պաշտոնյան ընդգծեց Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները` համարելով դրանք լավ խթան շփումներն էլ ավելի աշխուժացնելու համար: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի գնահատմամբ` երկու երկրների միջեւ առկա ռազմավարական գործընկերությունը եւ դարավոր բարեկամությունը պարտավոր են այսօր պահպանել եւ զարգացնել: Նա խոսեց հատկապես խորհրդարանների միջեւ շփումներն ակտիվացնելու մասին:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի մանրամասներին: Խորհրդարանի փոխնախագահը մտահոգություն հայտնեց այս գործարքով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների անգործության վերաբերյալ` նշելով, որ դրանից չեն շահում ոչ հայկական եւ ոչ էլ ռուսական կողմերը: ՌԴ նախագահի ներկայացուցիչը, համաձայնելով գնահատականի հետ, նշեց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ որ վերջին մեկուկես տարիների ընթացքում լուրջ քայլեր են ձեռնարկում իրավիճակը փոխելու ուղղությամբ: Մասնավորապես նշված ձեռնարկություններում անց են կացվում աուդիտորական ուսումնասիրություններ, ինչպես նաեւ դիտարկում են վստահելի ներդրողների թեկնածությունները:
Պրն. Նիկոյանը, որպես զարգացման ենթակա ուղղություն, մատնանշեց միջազգային եւ միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությունը: Համագործակցությունն այս ոլորտում խորհրդարանի փոխնախագահը գնահատեց ոչ բավարար: Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության մասին: Զրուցակիցներն անդրադարձան ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կեցությանը եւ իրավական կարգավիճակին առնչվող հարցերի:
ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ Ռուսաստանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում մեծ դերակատարություն կունենա:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին` Հայաստանին 500 մլն. դոլարի վարկ տրամադրելու համար` չնայած, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Ռուսաստանի վրա:
Հովիկ Աբրահամյան. «Բարձր եմ գնահատում համաներում հայտարարելու մասին Նախագահ Սարգսյանի մարդասիրական քայլը»
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին:Ողջունելով հյուրերին` պրն. Աբրահամյանը տեղեկացրեց նրանց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դիմե...
Հովիկ Աբրահամյանը եւ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ցուցահանդեսի բացմանը
Հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարները միացան արվեստասեր հանրութ...
Քննարկվեցին դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման հիմնախնդիրները
Հունիսի 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լեւոն Կիլիկեցի» սրահում տեղի ունեցան ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներ` նվիրված Հայաստանում դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման...
Ազգային ժողովի նախագահը մասնակցեց ՀՊՏՀ շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնելու հանդիսությանը
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ, այս բուհի շրջանավարտ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշ...
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հունիսի 16-ին Ազգային ժողովում հանդիպեցին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ: Համազեկուցողները նշեցին, որ երկօրյա այցի նպատակն է ԵԽԽՎ հ...
Հունիսի 19-ին, ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2009թ. հունիսի 19-ին, ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված է ՀՀ Նախագահի առաջարկությունը համաներում հայտարարե...