Եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հունիսի 16-ին Ազգային ժողովում հանդիպեցին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ:
Համազեկուցողները նշեցին, որ երկօրյա այցի նպատակն է ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից առաջ դիտարկել Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609,1620 եւ 1643 բանաձեւի կատարման ընթացքը:
Ողջունելով հյուրերին` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարեւորեց համազեկուցողների այցը Հայաստան եւ ներկայացրեց կատարված աշխատանքը: Հյուրերի խնդրանքով պարոն Հարությունյանը ներկայացրեց համաներում հայտարարելու ընթացակարգը, անդրադարձավ ժամկետներին եւ ընդգրկման ծավալներին: Պարոն Հարությունյանը նշեց, որ համաներման հարցը առաջիկա օրերին կներկայացվի խորհրդարանին: Փաստահավաք խմբի լուծարման հարցին անդրադառնալով` պարոն Հարությունյանը նշեց, որ բոլոր հնարավորությունները ստեղծվել էին արդյունավետ աշխատանքի համար, բայց, ցավոք, գործընթացը խիստ քաղաքականացվեց, ինչը հանգեցրեց խմբի լուծարմանը: Պատվիրակության անդամ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ հանձնաժողովը փաստահավաք խմբից ստացել է բոլոր նյութերը, որոնք կուսումնասիրվեն եւ անհրաժեշտության դեպքում կներառվեն հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ: Տիկին Զոհրաբյանը նույնպես ցավով արձանագրելով փաստահավաք խմբի քաղաքականացման փաստը` գոհունակությամբ նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովը իր գործունեության ընթացքում զերծ մնաց քաղաքականացվելուց եւ հույս հայտնեց, որ հանձնաժողովի եզրակացությունը կլինի անաչառ եւ կտա հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի պատասխանը: Այս համատեքստում քննարկվեցին նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների նախաքննությանը, մասնավորապես զոհված անձանց մահվան հանգամանքներին եւ դրանց հետ կապված փորձաքննության արդյունքներին վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ընտրական օրենսդրության, ոստիկանության եւ դատական համակարգերի բարեփոխմանը առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Նույն օրը ԱԺ նախագահի տեղակալ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ժամանակավոր հանձնաժողովի մեկ տարվա կատարած աշխատանքը:
Պարոն Նիկոյանի տեղեկացմամբ` հանձնաժողովի անաչառության վերաբերյալ կասկածները աստիճանաբար տեղի տվեցին, երբ հանձնաժողովն սկսեց համակողմանի ուսումնասիրություններ կատարել եւ հետեւողականություն ցուցաբերեց` իր աշխատանքներում ներգրավելով նաեւ արտախորհրդարանական ուժերի: Նրա գնահատմամբ` հանձնաժողովը քննադատության է ենթարկվում եւ ընդդիմության, եւ պետական մարմինների կողմից, քանի որ ուսումնասիրված փաստերը հանձնաժողովին հնարավորություն են տվել պետական մարմիններից եւ ընդդիմությունից տարբեր տեսակետներ ունենալ: Հանձնաժողովի առջեւ դրված երեք խնդիրներից մեկում` մահվան հանգամանքների ուսումնասիրման հարցում, թերացում կա: Հավաքած փաստերը, պաշտոնատար անձանց, ցուցարարների, զինվորների հետ հանդիպումներն ու սպանությունների հանգամանքների հետ կապված քննարկումները հնարավորություն չեն տվել պարզելու, թե ով է կատարել սպանությունը: Ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառության հանգամանքներին առնչվող փորձագիտական քննությունը նույնպես բացառում է այդ միջոցները կիրառողների նկատմամբ մեղադրանք հարուցելը:
Այն հարցին, թե ինչը կարող է մահվան հանգամանքները պարզել չկարողանալու պատճառ լինել, պարոն Նիկոյանը նկատեց, որ դրան կարող էին նպաստել նաեւ հանձնաժողովի` անհրաժեշտ լծակներ չունենալը, ոստիկանության եւ նախաքննական մարմնի թերացումները:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ փաս
տահավաք խմբի լուծարումից հետո դիմել է խմբի ղեկավարին, արձանագրել եւ վերցրել է մարտի 1-2-ի իրադարձություններին վերաբերող բոլոր փաստերն ու տեղեկությունները (վկայություններ, տեսանյութեր, բացահայտումներ), որոնց հաշվառումով հանձնաժողովը 1-1,5 ամսվա ընթացքում կկազմի վերջնական զեկույցը:
Վերջում պարոն Նիկոյանը նկատեց, որ ոչ ոք չի կարող մեղադրել հանձնաժողովին անգործության մեջ, իսկ պակաս արվածի համար ինքը կարող է ներողություն խնդրել հասարակությունից:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները գոհունակությամբ նշեցին, որ պարոն Նիկոյանը ճիշտ մոտեցում է որդեգրել եւ հույս հայտնեցին, որ նա անաչառ կլինի նաեւ վերջնական զեկույցը ներկայացնելիս:
Հովիկ Աբրահամյան. «Բարձր եմ գնահատում համաներում հայտարարելու մասին Նախագահ Սարգսյանի մարդասիրական քայլը»
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին:Ողջունելով հյուրերին` պրն. Աբրահամյանը տեղեկացրեց նրանց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դիմե...
Հովիկ Աբրահամյանը եւ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ցուցահանդեսի բացմանը
Հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարները միացան արվեստասեր հանրութ...
Քննարկվեցին դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման հիմնախնդիրները
Հունիսի 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լեւոն Կիլիկեցի» սրահում տեղի ունեցան ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներ` նվիրված Հայաստանում դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման...
Ազգային ժողովի նախագահը մասնակցեց ՀՊՏՀ շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնելու հանդիսությանը
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ, այս բուհի շրջանավարտ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշ...
ԱԺ նախագահի տեղակալը հանդիպեց ՌԴ Նախագահի ներկայացուցչի հետ
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը հանդիպեց Ռուսատանի Դաշնության նախագահի` արտասահմանյան երկրների հետ միջտարածքային եւ մշակութային կապերի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Սե...
Հունիսի 19-ին, ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2009թ. հունիսի 19-ին, ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված է ՀՀ Նախագահի առաջարկությունը համաներում հայտարարե...