Տպել
15.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի»

Հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:

Ողջունելով իր արցախցի գործընկերոջը Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել է շփումը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ, որը թույլ է տալիս փոխադարձաբար հստակեցնել դիրքորոշումները հանուն միասնական ազգային նպատակների: Այդ համատեքստում նա հատկապես կարեւորեց մասնագիտական հանձնաժողովների միջեւ ուղղակի կապերի զարգացումը: Հ.Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի:

Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց այն կապակցությամբ, որ հայոց երկու օրենսդիր մարմիններն օգտագործում են յուրաքանչյուր առիթ համագործակցելու համար: Նա եւս կարեւորեց Միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաեւ երկու խորհրդարանների մասնագիտական հանձնաժողովների միջեւ անցկացվող ուղղակի քննարկումները, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվում ազգաբնակչությանն անհանգստացնող օրախնդիր հարցերին:

Այնուհետեւ զրուցակիցներն ունեցան առանձնազրույց, որի ընթացքում քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:


15.06.2009
Ազգային ժողովը կրկին բացել էր դռները
Հունիսի 15-ին Ազգային ժողովի դռները կրկին բացվել էին: Խորհրդարանի  բակում  կազմակերպվել էր Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացվել էին 7-ից 12 տարեկան երեխաների՝ կերպարվեստի եւ կիրառական արվեստի շուրջ 90 գործեր։ Ողջո...

15.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Տեղյակ եմ բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ ստեղծված իրավիճակից»
Հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Հուշամատյան» իրավապաշտպան, պատմա-լուսավորչական եւ բարեգործական ընկերության վարչության անդամներին: Հանդիպմանը մասնակցեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, պատգամա...