Տպել
15.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Տեղյակ եմ բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ ստեղծված իրավիճակից»

Հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Հուշամատյան» իրավապաշտպան, պատմա-լուսավորչական եւ բարեգործական ընկերության վարչության անդամներին: Հանդիպմանը մասնակցեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, պատգամավորներ Գոհարիկ Ենոքյանը եւ Վիկտոր Դալլաքյանը:

Ողջունելով հյուրերին` Հայաստանի խորհրդարանի նախագահը նշեց, որ հունիսի 14-ին լրացավ 1949 թ. ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված հազարավոր հայ ընտանիքներին Ալթայի երկրամաս աքսորելու 60-ամյակը: Նա նշեց, որ 1955թ. ի վեր ԽՍՀՄ-ը փորձեց վերականգնել նրանց իրավունքները, իսկ 1994 թ. արդեն նորանկախ Հայաստանն ընդունեց օրենք, որով փորձեց որոշ արտոնություններ տրամադրել բռնադատվածներին: Հ. Աբրահամյանը հայտնեց իր հյուրերին, որ ստացել է նրանց նամակը եւ տեղյակ է բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ ստեղծված իրավիճակից: Նա կարեւորեց այդ խնդրի շուրջ ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Գոհարիկ Ենոքյանի եւ Վարդան Բոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն ուղարկվել է կառավարություն եւ ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողով:

Անկաշկանդ քննարկման ընթացքում մասնակիցները հայտնեցին իրենց տեսակետները բռնադատվածների իրավունքների պաշտպանության խնդիրների շուրջ: Պրն. Աբրահամյանն առաջարկեց շարունակել այս խնդրի քննարկումը` դրանում ներգրավելով կառավարության եւ բռնադատվածների լիազոր ներկայացուցիչների: Նա շեշտեց, որ նման երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի ստեղծել հանրության եւ բռնադատվածների շահերին լավագույնս համապատասխանող օրինագիծ:


15.06.2009
Ազգային ժողովը կրկին բացել էր դռները
Հունիսի 15-ին Ազգային ժողովի դռները կրկին բացվել էին: Խորհրդարանի  բակում  կազմակերպվել էր Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացվել էին 7-ից 12 տարեկան երեխաների՝ կերպարվեստի եւ կիրառական արվեստի շուրջ 90 գործեր։ Ողջո...

15.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի»
Հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:Ողջունելով իր արցախցի գործընկերոջը Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել է շփումը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջ...