Տպել
11.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հուսով եմ, որ Էստոնիան կշարունակի ակտիվորեն նպաստել եվրոպական ընտանիքին ինտեգրվելուն եւ դրա չափանիշներին համապատասխանելուն ուղղված Հայաստանի ջանքերին»

Հունիսի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում պաշտոնական այցով գտնվող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի նախագահը կարեւորեց նրա պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում ինչպես ուղղակի, այդպես էլ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում: Նա հույս հայտնեց, որ Էստոնիան` որպես Եվրամիության անդամ, կշարունակի ակտիվորեն նպաստել եվրոպական ընտանիքին ինտեգրվելուն եւ դրա չափանիշներին համապատասխանելուն ուղղված Հայաստանի ջանքերին: Նա նաեւ կարեւորեց այսօր Երեւանում անցկացվող հայ-էստոնական տնտեսական համաժողովը, որը կարող է խթանել երկու երկրների գործարարների համագործակցությունը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ իրենց գոհունակությունը հայտնեցին այդ առթիվ: Նրանք, այնուամենայնիվ, նշեցին, որ անհրաժեշտ է զարգացնել միջխորհրդարանական շփումները` օգտագործելով երկուստեք գոյություն ունեցող բարեկամության պատգամավորական խմբերի ներուժը եւ օրենսդիրների փոխադարձ այցելությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:


11.06.2009
Ավարտվեց չորրորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի վերջին քառօրյան
Հունիսի 11-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավ...