Տպել
09.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հուսով եմ, որ հայ-իտալական համագործակցությունը կշարունակի վերընթաց զարգանալ»

Հունիսի 9-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին` Երեւանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Լավեցո Կասինելիին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց դեսպանի աշխատանքը եւ շեշտեց, որ նա իր ուրույն ներդրումը կատարեց երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում:

Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ հետագայում եւս հայ-իտալական համագործակցությունը կշարունակի վերընթաց զարգանալ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձան առկա ներդրումային ծրագրերին:

Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպան Լավեցո Կասինելիին իր ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ բարեկամական կապը մեր երկրի հետ նա կշարունակի Երեւանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս:


09.06.2009
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Բացելով նիստը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության ցուցակով պատգամավորի մանդատ է ստացել Վաչագան Խուրշուդյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ կառավարության ներկայացրած եւ նախորդ օրը ք...