Տպել
08.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Մանկատների երեխաները ներկայացնում են մեր հասարակության ամենախոցելի խավը»

Հունիսի 8-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ մանկական հիմնադրամի) գրասենյակ` «Երեխաները խաղալիք չեն» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով: Լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հեղինակած ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովի նախագահի բարձր հովանու ներքո` ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է հայ հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների իրավունքների պաշտպանության հարցին եւ  նվիրված է Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման 20-ամյակին: Ազգային ժողովի նախագահը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հորդորեցին հանրությանը ամեն ջանք գործադրել, որպեսզի երեխաները կարողանան լիովին օգտվել իրենց իրավունքներից:

Ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը` ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանն ասաց. «Այստեղ այսօր մեկնարկում է տաղանդավոր լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Երեխաները խաղալիք չեն» լուսանկարների հեղինակային ծրագիրը: Երբ պրն. Մնոյանը դիմեց Ազգային ժողով` անմիջապես որոշում կայացրեցինք աջակցել նրան:

Իմ գործունեության ամենակարեւոր կարգախոսներից մեկն է` «Ամեն ինչ երեխաների համար»: Եվ այս կարգախոսը, կարծում եմ, լրացուցիչ բացատրությունների կարիքը չի զգում: Մենք առիթը բաց չենք թողնում երեխաների հետ շփվելու համար: Վերջին անգամ` հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ազգային ժողովի դռները բացվեցին երեխաների առջեւ:

Այս ցուցահանդեսը պարզապես իրար հանդիպելու առիթ չէ: Այս լուսանկարներում նաեւ պատկերված են երեխաներ, որոնք այսօր գտնվում են մանկատներում: Այդ երեխաները ներկայացնում են մեր հասարակության, թերեւս, ամենախոցելի խավը: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք այդ երեխաներին եւ նրանց իրավունքները, նպաստենք նրանց այս հասարակության լիիրավ անդամ դառնալու հարցում:

Հուսով եմ, որ այս միջոցառման շնորհիվ կհաջողվի հասարակության ուշադրությունը հրավիրել այդ կարեւոր խնդրին»:


Անդրադառնալով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը` խորհրդարանի նախագահն ասեց. «Ուզում եմ օգտվել այս առիթից եւ մեր երախտագիտությունը հայտնել ՄԱԿ մանկական հիմնադրամին` վերջին 15 տարիների սերտ եւ արդյունավետ համագործակցության համար: Այս ցուցահանդեսը նման համագործակցության օրինակ է: Վստահ եմ, որ հիմնադրամը կշարունակի նպաստել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջապահական եւ կրթական խնդիրների լուծմանը»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ տիկին Լեյլի Մոշերրին իր խոսքում ասաց. «Այս տարի մենք նշում ենք կարեւոր մի իրադարձություն` Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման 20-րդ տարելիցը: Այն ազդեցիկ իրավական եւ բարոյական գործիք է հանդիսանում բոլոր երեխաների իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաեւ ուղղորդում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին իր բոլոր գործողություններում»:

Ցուցահանդեսի այցելուներն իրենց հետ բերել էին խաղալիքներ, որոնք տրամադրվելու են Հայաստանի նախակրթական հաստատություններին եւ խոցելի ընտանիքների երեխաների խնամքի ցերեկային կենտրոններին: Այդ կենտրոնների նպատակն է կանխել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հայտնվելը մանկատներում:

Ցուցահանդեսը պաշտոնապես կեզրափակվի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրը, իսկ մինչ այդ լուսանկարների ցուցահանդեսը կշրջի նաեւ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներով:


08.06.2009
Ազգային ժողովն սկսեց նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Հունիսի 8-ին  Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերն սկսվեցին չորրորդ գումարման հինգերորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, քառօրյա նիստերի օրակարգի մասին եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագծերի հաստատումով:ԱԺ պ...

08.06.2009
Հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ու իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը եւս մեկ անգամ դիմում է ՀՀ հասարակական ու քաղաքական կազմակերպություններին,  Հայ Ազգային Կոնգրեսին` առաջարկելով իրենց տրամադրության տակ ունեցած մարտի 1-2-ի իրադարձություններին ու դեպքերին վեր...

08.06.2009
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կենսագրությունը
Նաիրա Վահանի Զոհրաբյանը ծնվել է 1965 թ. մայիսի 8-ին Երեւանում: Գերազանցությամբ ավարտել է Երեւանի թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1987թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ: Մասնագիտական վերապատրաս...

08.06.2009
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի կենսագրությունը
Հրայր Կառլենի  Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 11-ին Երեւանում: 1980թ. ավարտել է Երեւանի թիվ 135 միջն. դպրոցը: 1980-1981թթ. աշխատել է Երեւանի լամպերի գործարանում որպես բանվոր: 1981-1985թթ. սովորել եւ ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, այնուհետեւ ուսումը շա...

08.06.2009
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Հունիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ՀՀ կառավարության ներկայացրած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ...