Տպել
22.05.2009
Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակության հանդիպումներ խորհրդարանում


Մայիսի 22-ին Հայաստան-Հունգարիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը եւ խմբի անդամները հանդիպեցին երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի Հանրապետության Ազգային  ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան` Հայաստան-Հունգարիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը կարեւորեց հայ-հունգարական միջխորհրդարանական կապերի զարգացումն ու սերտացումը: Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ եվրաինտեգրման գործընթացում արդյունավետ աշխատանք են իրականացնում Հայաստանի իշխանությունները, կատարվում են ԵԽԽՎ 1609, 1620 եւ 1643 բանաձեւերի պահանջները: ԵԽԽՎ-ն արձանագրել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած արդյունավետ քայլերը` մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի ստեղծումը, որոնց աշխատանքներին մասնակցում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: ԵԽԽՎ 1643 բանաձեւի պահանջներով փոփոխություններ են կատարվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 225 եւ 300 հոդվածներում: Անդրադառնալով արտաքին քաղաքական հարթությունում Հայաստանի իշխանությունների քայլերին` նա փաստեց, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ:

Հունգարիայի Հանրապետության Ազգային  ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիին տեղեկացրեց, որ այցի նպատակն է ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում խորհրդարանների միջեւ համատեղ ծրագրերի իրականացումն ու  համագործակցության հաստատումը: Նա հարաբերությունների հաստատման հարցում կարեւորեց ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության ելակետային սկզբունքների կիրառումը` մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն: Պարոն Յորշին անդրադարձավ Հայաստանի հետ  վիզային ռեժիմի դյուրացման խնդրին` այս հարցում կարեւորելով եւ կառավարության, եւ խորհրդարանի դերը:  
 
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

Նույն օրը  Հունգարիայի Հանրապետության Ազգային  ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիին,  փոխնախագահներ Լասլո Կոսիին եւ Մաթիաս Ֆիրթլիին ընդունեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:

Ողջունելով հյուրերին` պարոն Ադոնցը կարեւորեց երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ  միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Պարոն Ադոնցն անհրաժեշտ համարեց   Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը` նշելով, որ եվրաինտեգրումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Նա ընդգծեց, որ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը տարածաշրջանային համագործակցության  եւ զարգացման նոր հեռանկարներ է բացում, ինչին փորձում է խոչընդոտել Ադրբեջանը: Նրա համոզմամբ ծրագիրը բոլոր ուղղություններով զարգացման նոր հնարավորություններ  է ստեղծում եւ կնպաստի տարածաշրջանում վսահության մթնոլորտի ձեւավորմանը, կայունության եւ խաղաղության ամրապնդմանը: Այս համատեքստում պարոն Ադոնցը կարեւորեց խորհրդարանների մակարդակով փոխգործակցությունը` նշելով, որ Եվրախորհրդարանի  նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել «ԵՄ-Արեւելյան հարեւաններ» խորհրդարանական վեհաժողով:

Պարոն Յորշին տեղեկացրեց, որ տարածաշրջան այցի նպատակն է քննարկել  ԵՄ «Արեւելյան գործընկերություն»  ծրագրին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցության առաջնահերթությունները: Տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու  առումով նա  նույնպես կարեւորեց  «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը`  նշելով հակամարտությունների կարգավորման խնդրում ժողովուրդների միջեւ անմիջական շփումների կարեւորությունը, տարբեր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային կառույցներում փոխգործակցությանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր եւս:

 Խորհրդարանական հանդիպումներից հետո Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ թանգարան, ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:




22.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Ս.թ. մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 32-րդ լիագումար նիստի բացման ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) անունից ելույթով հանդես եկավ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվ...

22.05.2009
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը պարզաբանում է ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց.Ինչպե՞ս կմեկնաբանեք Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին վերագրվող հայտարարությունները համաներման հնարավորության մասին:Պատասխան.Լրագրողների հետ զրուցելիս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել համաներման հնարավորությունը ` հայտնելով  իր բարի ցանկությունը: Նշենք, որ համաձա...

22.05.2009
Խորհրդարանական ճեպազրույցները
Մայիսի 22-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի մայիսի 18-21-ի քառօրյայի աշխատանքն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, քառօրյայի ընթացքում քննարկված...

22.05.2009
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի խորհրդարանի պատվիրակությանը
Մայիսի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակությանը:Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ արձանագրեց հայ-հունգարական հարաբերություններում նկատվող աշխուժացումը` միաժամանակ նկատելով, որ ...

22.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Խորվաթիան հարազատ է Հայաստանին իր պատմությամբ եւ հավատարմությամբ քրիստոնյա արժեքներին»
Մայիսի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ: Հանդիպմանը նաեւ մասնակցեցին ԱԺ նախագահի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցությունների ղեկավարները:Ողջունելով Խորվաթիայի նախագահին ԱԺ հարկի...

22.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրի 85-ամյակի առթիվ
Հարգելի պարոն Ազնավուր,Սիրելի շանսոնյե,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 85-ամյակի առթիվ:Ձեր կյանքն ու ստեղծագործությունը վառ օրինակ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ոտք դնել երգի ու երաժշտության, բեմարվեստի ու կինոյի ասպարեզ: Ձեր եզակի բանաստեղծական տաղանդը խոր իմաստ եւ շունչ են հաղորդել Ձե...