Տպել
19.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Վստահ եմ, որ Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների համագործակցոթյունը կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը»

Մայիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Ողջունելով Արցախի ղեկավարին Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել են կապերը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ: Այդ համատեքստում նա կարեւորեց խորհրդարանական համագործակցությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը եւ մասնագիտական հանձնաժողովների միջեւ ուղղակի կապերի զարգացումը: Ազգային ժողովի նախագահն իր վստահությունը հայտնեց առ այն, որ այդ համագործակցոթյունը կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը:

Այնուհետեւ զրուցակիցներն առանձնազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: