Տպել
15.05.2009
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ մայիսի  18-21-ի   ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը:

Չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 14 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 47 հարց, միջազգային 6 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն մայիսի 18-ի ԱԺ նիստում: