Տպել
09.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:

Այս տոնը խաղաղ ապրելու եւ արարելու, ինքնության եւ հարատեւության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության վերքը դեռ չսպիացած` Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցեց չարիքի դեմ պայքարին: Հայ զինվորներն անցան Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով եւ իրենց ներդրումն ունեցան նացիզմի ջախջախման գործում` ստանալով թիկունքում մնացածների անձնուրաց աջակցությունը:

Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի առումն ու Արցախի ազատագրումն էր: Այդ պատերազմը պարտադրվեց հայ ժողովրդին: Մենք ոտքի կանգնեցինք` հանուն մեր ազատության եւ ինքնորոշման, կանխեցինք արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը եւ ոչնչացումից փրկեցինք Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը: Այս պատերազմում մեր հաղթանակը մեկ անգամ եւս վկայեց սերնդեսերունդ փոխանցվող հայկյան ազատատենչ ոգու, հպարտության եւ վճռականության հարատեւության մասին:

Փառք ու պատիվ հայրենիքի ազատության, այսօրվա խաղաղության համար մարտնչած ու հաղթանակած հայ քաջորդիներին, անմահություն հայրենիքի համար կյանքը նվիրաբերած հայ նահատակներին:

Այս տոնի կապակցությամբ շնորհավորում եմ խաղաղ ապրելու իրավունք վաստակած հայ ժողովրդին: Մաղթում եմ նորանոր հաջողություններ, ստեղծագործական վերելքներ ու խիզախումներ, բարեկեցություն եւ երջանկություն:


09.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին
Մայիսի 9-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին, որոնք տեղի ունեցան Երեւանի Հաղթանակի զբոսայգում: Միջոցառումներին մասնակցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան ...