Տպել
03.02.2009
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանն Ազգային ժողովում

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին: 

Ողջունելով դեսպանին`  ՀՀ Աժ նախագահը ընդգծեց երկու երկրների միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը, կարեւորեց բարեկամության պատգամավորական խմբերի փոխգործակցությունը, փորձի փոխանակումը օրենսդրական դաշտում, համագործակցությունը միջազգային կառույցներում: Այս համատեքստում ԱԺ նախագահը իր գոհունակությունը հայտնեց ԵԽԽՎ վերջին նստաշրջանում բրիտանական պատվիրակության աջակցության համար: 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական  իրավիճակին` կարեւորեց երկրի կայունության ամրապնդումը, իշխանությունների եւ հասարակության փոխվստահությունը: Պարոն Աբրահամյանը  նշեց, որ  ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու  առաջին օրվանից առաջարկել է,  որ   խորհրդարանը բոլոր քաղաքական ուժերի համար դառնա բազմակարծության  ու կառուցողական քննադատության ամբիոն: Անդրադառնալով  Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխության անհրաժեշտությանը`  նա նշեց, որ  ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի եվրոպական չափանիշներին համապատասխան փոփոխություններ: Այս համատեքստում անդրադառնալով մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորված անձանց խնդրին` ԱԺ նախագահը շեշտեց, որ քաղաքական հայացքների համար որեւէ մեկը չի կարող դատապարտվել, ընթանում է դատավարություն:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում ընթանում են կառուցվածքային բարեփոխումներ եւ  խորհրդարանը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները պետք է  իրականացնի ամբողջությամբ :

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպան Չարլզ Լոնսդեյլը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը` նշելով խորհրդ‎արանների աշխատակազմերի փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը կոնկրետ ուղղություններով: 
 
Վերջում պարոն Աբրահամյանը վերահաստատեց  Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախագահի  հրավերը Հայաստան:


03.02.2009
Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը
Փետրվարի 3-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ համաձայնագիրը, բացառությամբ «Մարդու օրգաններ եւ /կամ/  հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ...

03.02.2009
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 3-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Արտյուշա Շահբազյանի նախագահությամբ, քննարկեց ԱԺ գարնանային նստաշրջանի փետրվարի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դա...