Տպել
22.12.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հովհաննես Չեքիջյանին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանին` ծննդյան 80-ամյակի առիթով.

«ՀԱՐԳԱՐԺԱՆ ՄԱԵՍՏՐՈ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 80-ամյակի առիթով: Անգնահատելի է Ձեր ներդրումը Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքում, տասնամյակներ շարունակ Ձեր գլխավորած ակադեմիական երգչախումբը  Հայաստանում ու Հայաստանից դուրս ներկայացրել է հայկական երգարվեստը` անմնացորդ ծառայելով ճշմարիտ արվեստի քարոզչությանն ու մարդկանց գեղեցիկի աշխարհին հաղորդակից դարձնելու կարեւորագույն գործին:

Հայ եւ համաշխարհային երաժշտության լավագույն ստեղծագործությունների կատարումները դարձել են մեր բոլորի հարստությունը` շնորհիվ Ձեզ եւ Ձեր գլխավորած երգչախմբի:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ ուժ ու կորով, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ»: