Տպել
29.11.2008
ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձը Հնդկաստանի խորհրդարանի երկու պալատների նախագահներին

Մումբայում կատարված ահաբեկչության կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի Ռաջյա Սաբհայի նախագահ Մոհամեդ Համիդ Անսարիին եւ Լոք Սաբհայի նախագահ Սոմնաթ Չաթերջիին:

Ուղերձում ասված է. «Ցավով տեղեկացանք Մումբայի ողբերգության, հարյուրավոր անմեղ մարդկանց զոհվելու ու վիրավորվելու մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցությունս եմ հայտնում ձեզ եւ խորհրդարանի անդամներին, զոհվածների մերձավորներին ու արագ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Մենք միշտ դատապարտել ենք եւ դատապարտում ենք ահաբեկչությունը: Համոզված ենք, որ աննախադեպ այս ոճրագործության կազմակերպիչներն ու կատարողները կստանան իրենց արժանի պատիժը»:


29.11.2008
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն Ազգային ժողովում
Նոյեմբերի 29-ին Ազգային ժողովի հյուրն էին Դրեզդենի 38-րդ համաշխարհային օլիմպիադայում հաղթած հայ շախմատիստները: Նրանց հետ հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, պատգամավորները, աշխատակազմի անդամները:    ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով շախմատիստներին եւ հյուրերին, ասաց...