Տպել
25.11.2008
ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար նիստը Սանկտ Պետերբուրգում

Նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար  նիստը:  Նիստը բացեց եւ ելույթ ունեցավ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Միրոնովը:

Պատգամավորները քննարկեցին ժողովրդավարական ընտրությունների կայացման բնագավառում միջազգային համագործակցության կատարելագործմանը, ԱՊՀ անդամ պետությունների սննդամթերքի անվտանգության ապահովման օրենսդրական կարգավորմանը,  էկոլոգիական անվտանգության մասին Կոնվենցիայի նոր խմբագրությանն առնչվող հարցեր:   Քննարկմանն էին  ներկայացված նաեւ մոդելային հարկային օրենսգրքի երկու` «Պետական սոցիալական արտաբյուջետային ֆոնդերի վճարներ կամ սոցիալական հարկ» եւ «Բնական ռեսուրսների օգտագործման  եւ բնական միջավայրի համար նախատեսված վճարներ»  գլուխները:  

 ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը,  ով նաեւ գլխավորում է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական  եւ ֆինանսների հարցերի հանձնաժողովը, իր ելույթում նշեց, որ  այդ դրույթները բազմիցս քննարկվել են  մշտական հանձնաժողովի Սանկտ Պետերբուրգում եւ Երեւանում կայացած  նիստերի ժամանակ եւ առաջարկվել է  մշակված երաշխավորագրերը Օրենսգրքում, փաստաթղթին  ավարտուն տեսք հաղորդելու համար: Այս եւ նշված մոդելային մյուս օրենքները նիստում ընդունվեցին:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի որոշմամբ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը պարգեւատրվեց «Համագործակցություն» մեդալով:

ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար նիստի աշխատանքները ամփոփվեցին պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամլո ասուլիսով:

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ԱԺ պատվիրակությունը վերադարձավ Երեւան:



25.11.2008
Հանձնաժողովի արտագնա նիստ` նվիրված Սեւանի հիմնախնդիրներին
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 25-ին` Սեւանի ափին, նախաձեռնել էր արտագնա  ընդլայնված նիստ` «Սեւանա լճի  հիմնախնդիրը» թեմայով: Մինչ նիստն սկսելը` խորհրդարանի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ  Խաչիկ Հարությունյ...

25.11.2008
Խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 25-ին կայացան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ...