Տպել
25.11.2008
Խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերը

Նոյեմբերի 25-ին կայացան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ նախագծով պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկը հասարակական, մյուսը` վճարովի հիմունքներով: Վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը սահմանվում է աշխատակազմի հաստիքացուցակով: Նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Պատգամավորի օգնականը աշխատանքային պարտականությունները կատարելիս օգտվում է պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական եւ կապի միջոցներից:

Կառավարության «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նախագիծն առնչվում է քաղաքացիական ծառայողների միանվագ պարգեւատրումներին:

Հանձնաժողովի որոշմամբ քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն նոյեմբերի 26-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Վարդան Այվազյանի նախագահությամբ,  երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին  կառավարության ներկայացրած  օրինագծերը:

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Հայջրմուղ կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը հաշվարկված եւ չվճարված բնապահպանական վճարների եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից»: Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը նոյնպես ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը:  Օրինագծերը կքննարկվեն ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծում:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Հակոբ Հակոբյանի  նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» , «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Հանձնաժողովի որոշմամբ քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն նոյեմբերի 26-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծում:


25.11.2008
Հանձնաժողովի արտագնա նիստ` նվիրված Սեւանի հիմնախնդիրներին
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 25-ին` Սեւանի ափին, նախաձեռնել էր արտագնա  ընդլայնված նիստ` «Սեւանա լճի  հիմնախնդիրը» թեմայով: Մինչ նիստն սկսելը` խորհրդարանի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ  Խաչիկ Հարությունյ...

25.11.2008
ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար նիստը Սանկտ Պետերբուրգում
Նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար  նիստը:  Նիստը բացեց եւ ելույթ ունեցավ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Միրոնովը: Պատգամավորները քննարկեցին ժողովրդավարական ընտրությունների կայացման բնագավառում միջազգային համագոր...