Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,
երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների գործունեության ոլորտի օրենսդրության փոփոխության նպատակով կազմված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որտեղ քննարկվեց ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ Սահմանադրությամբ եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւով առաջարկվող դրույթներով:
Աշխատանքային խմբում ընդգրկված են շահագրգիռ միջազգային եւ տեղական կառույցների փորձագետներ, ոլորտի մասնագետներ:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով նախագծի ստեղծման պատմությանը, նշեց, որ ստացվել են կառավարության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԽ փորձագիտական եզրակացությունները եւ դիտողությունները, որոնք հաշվի առնելով օրինագծի համահեղինակները լրամշակել են այն: Դրույթ առ դրույթ ներկայացնելով օրինագիծը, պարոն Աշոտյանն աշխատանքային խմբի անդամներին առաջարկեց ցուցաբերել զուտ փորձագիտական վերաբերմունք եւ դիտողությունները գրավոր ներկայացնել հանձնաժողովին:
Պարզաբանումներ ներկայացրին ՀՀ ոստիկանության պետի տեղակալները
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: Նիստին հրավիրվել էին ոստիկանապետի տեղակալներ Հովհաննես Հունան...
Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի անդամների մամլո ասուլիսը
Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի անդամները նոյեմբերի 20-ի մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին նոյեմբերի 10-14-ը Գերմանիա կատարած այցից:ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արեւիկ Պետրոսյան. Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկա...
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առիթով. «80 տարի առաջ հեռուստատեսությունը հայտնվեց մարդկության կյանքում` ժամանակի մեջ դառնալով հաղորդակցության անկրկնելի ու փնտրված հնարավորություն: 1956-ի նոյեմբերի 29-ի առա...
Վրաստանի դեսպանն Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին:Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները` իբրեւ ԱԺ նախագահ վերահաստատելով միջխորհրդարանական կապերն առավել սերտացնելու ու զարգացնելու պատրաստ...
Հունաստանի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Իոանիս Կորինթիոսին:Փոխշահավետ եւ անհրաժեշտ համարելով հայ-հունական միջպետական հարաբերությունների զարգացումը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ո...