Տպել
05.11.2008
Աշխատանքային խորհրդակցություն այցի նախօրեին

Նոյեմբերի 10-14-ը ԳԴՀ Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Շտե‎ֆեն Ռայխեի հրավերով Գերմանիայում է գտնվելու Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խումբը` ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորությամբ, որ նաեւ խմբի ղեկավարն է:

Այցի ծրագրով նախատեսվում են հանդիպումներ Բեռլինում` խորհրդարանի երկու պալատներում, եւ Բրանդենբուրգի երկրամասի Լանտագում: 

Կարեւորելով հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի զարգացումը` նոյեմբերի 5-ին ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում  ՀՀ ‎ֆինանսների նախարար, Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նախագահ Տիգրան Դավթյանը եւ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը բարեկամության խմբի անդամներին տեղեկություններ հաղորդեցին հայ-գերմանական ‎ֆինանսատնտեսական, առեւտրական ու միջպետական հարաբերությունների մասին ու պատասխանեցին նրանց հարցերին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ պատգամավորական բարեկամության խմբի այցի կազմակերպմանն առնչվող հարցեր:


05.11.2008
«Գիտությունը եւ կրթությունը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին գիտության եւ կրթության ոլորտների, օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ...

05.11.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 5-ին կայացան խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումնե...