Տպել
10.10.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Երեւանի օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի օրվա կապակցությամբ.

«ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ

2790 տարի առաջ հիմնադրված մեր քաղաքամայրը աշխարհի եզակի քաղաքներից է, որ հազարամյակների միջով անցնելով` պահպանել է իր պատմությունն ու գոյությունը: 12 մայրաքաղաքներ ունեցած մեր պետության համար Երեւանը միշտ էլ եղել է ձգողականության կենտրոն` քաղաք, որին ուղղված են եղել բոլոր ժամանակների ու երկրներում ապրող հայերի իղձերն ու երազները:

Ես շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքամայր Երեւանի 2790-ամյակի կապակցությամբ եւ ուրախ եմ, որ այսօր էլ մեր Երեւանը կառուցվում ու գեղեցկանում է օր օրի: 

Բոլոր քաղաքների դեմքը միշտ որոշում են այնտեղ ապրող մարդիկ` Երեւանն այսօր ինքնատիպ ու անկրկնելի քաղաք է շնորհիվ երեւանցիների, որ կյանք ու հավերժություն են պարգեւում իրենց տանը: Ես շնորհավորում եմ բոլոր երեւանցիներին` քաղաքի տոնի առիթով, մաղթում եմ երջանկություն ու բարեկեցություն»:


10.10.2008
Հայ-շվեյցարական համատեղ ասուլիս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի ու Դոմինիկ դը Բյումանի եւ ԱԺ Հայաստան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանի համատեղ մամլո ասուլ...

10.10.2008
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի շնորհավորական ուղերձը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեն շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրության առիթով: Պարոն Ակուայեն իր եւ Ազգային ժողովի անունից մաղթել է հաջողություններ գործառույթների իրականացման ասպարեզում` նշելով. «Ուրախ եմ հետագայում եւս Ձեզ հետ...

10.10.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի կապակցությամբ.«Շատ քիչ ազգերի պետական տոնացույցում կա Թարգմանչաց տոն, որը հավաստում է, թե հայ ժողովուրդը ինչ մեծ նշանակություն ու կարեւորություն է տալիս գրականությանն ու թարգմանությանը: Դեռ հինգերորդ դարում հայոց գրերի գյուտ...