Սեպտեմբերի 26-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների տրամադրման հարցի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, 2007 թ. հունվարին ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել ու քննարկել էր խնդիրը, դրանից հետո համակողմանի քննարկումներ էին կազմակերպել հասարակական կազմակերպությունները: Խնդիրը բազմաբնակարան շենքերով հարուստ Հայաստանի համար, սակայն, պետք է լուծվի օրենքի մակարդակով:
Հարցի քննարկմանը մասնակցում էին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները: Ըստ գործակալության ծրագրերի ղեկավար Մարինա Վարդանյանի, կազմակերպությունն արդեն 7 տարի աջակցում է Հայաստանի ջրային սեկտորի աշխատանքներին: Միջազգային փորձը տարբեր մոդելներ է առաջարկում ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտների կառավարման վերաբերյալ, սակայն, ըստ տիկին Վարդանյանի, հարկավոր է ընտրել այնպիսի մոդել, որը համարժեք լինի Հայաստանի ջրային համակարգի աշխատանքին: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մասնագետները փորձնական մոդել են կիրառել Նոր Հաճն քաղաքում, որտեղ ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքներում ավելի շատ ներգրավել են տեղական ինքնակառավարման մարմիններին: Ըստ ամերիկացի մասնագետների, փորձը տվել է դրական արդյունք եւ ապագայում կիրառվելիք մեթոդներից մեկը կարող է լինել հենց այդ մոդելը:
Ջրային ոլորտի ամերիկացի մասնագետները ներկայացրին զարգացած երկրներում բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման եւ ջրահեռացման, ներքին ցանցի աշխատանքի օրինակները: Դրանցից մեկի համաձայն` ջրաչափերը տեղադրվում են ոչ թե յուրաքանչյուր բնակարանում, այլ բոլոր բնակարանների ջրաչափերի համար շենքում առանձնացվում է մեկ տեղ, իսկ վերահսկողությունն իրականացնում է իրավական կարգավիճակ ունեցող, տվյալ շենքի կառավարման մարմինը: Կա մեկ այլ տարբերակ եւս. յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար տեղադրվում է մեկ ջրաչափ, իսկ ջրի ծախսի ցուցանիշն, ըստ շնչի, բաժանվում է բնակիչների միջեւ:
Նշելով, որ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը այս հարցով լուրջ համագործակցություն է սկսում ԱՄՆ Միջազգային գործակալության հետ, հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների խնդիրն ուսունմնասիրելու նպատակով ստեղծվել է երկու աշխատանքային խումբ` տնտեսատեխնիկական եւ իրավական: Այդ խմբերը նիստեր կհրավիրեն ամեն ամիս, կկատարեն ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնց հիման վրա հանձնաժողովը կմշակի ու կներկայացնի բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների տրամադրման վերաբերյալ համապատասխան օրենսդրական առաջարկություններ:
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ սեպտեմբերի 29-30-ի եւ հոկտե...
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: Նիստում քննարկվեցին ընդդիմության տրամադրած տեսաերիզի որոշ դրվագներ: Հան...
ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը Ազգային ժողովում
Սեպտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը` Ռոն Ալպի համայնքային խորհրդի անդամ Վերոնիկ Մորեյրայի (Ֆրանսիա) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ջո Քոնվեյը` Թրամորի քաղաքային խորհրդի...
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան Աժ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, «2007 թ. դեկտեմբերին 26-ին ստորագրված` ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ «ՏՀՏ եւ զարգացման գլոբալ ալյանս...
ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` Աժ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը ԱԺ արտահերթ նիստում սեպտեմբերի 19-ին ներկայացնելուց հինգ օր անց` սեպտեմբերի 26-ին, երկրորդ դիմումն է ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանին, որով նրա հր...