Տպել
26.09.2008
ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` Աժ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը ԱԺ արտահերթ նիստում սեպտեմբերի 19-ին ներկայացնելուց հինգ օր անց` սեպտեմբերի 26-ին, երկրորդ դիմումն է  ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանին, որով նրա հրաժարականը համարվում է ընդունված:

«Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 19-ր‎դ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը:

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նախատեսվում է սեպտեմբերի 29-ին սկսվող ԱԺ քառօրյա նիստում: