Տպել
16.09.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ:

Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից հանձնաժողովին է տրամադրվել հասարակական հանձնախմբի պատրաստած տեսաերիզը, որտեղ պատկերված են մարտի 1-2-ին Երեւանում  տեղի ունեցած  իրադարձությունները: Տեսանյութը դիտելուց հետո պարոն Նիկոյանը արդեն նամակներ է ուղարկել ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին եւ առողջապահության նախարարության փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրենին` խնդրելով պարզաբանումներ տալ տեսաերիզում առկա կոնկրետ դրվագների վերաբերյալ:

 Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները  նույնպես  դիտեցին ընդդիմադիր լրատվամիջոցների տրամադրած տեսաերիզը: