Տպել
10.09.2008
Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահի այցը Հայաստան
Սեպտեմբերի 11-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի գլխավորած պատվիրակությունը:

Սեպտեմբերի 12-ին իր աշխատանքները կսկսի հայ-չեխական գործարար համաժողովը, որի բացման արարողությանը կմասնակցեն երկու խորհրդարանների նախագահները:

Նույն օրը նախատեսված են հանդիպումներ Ազգային ժողովում. Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկան առանձնազրույց կունենա Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ, իսկ պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ, որից հետո կլինի ընդլայնված կազմով հանդիպում:

Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին եւ կայցելի թանգարան:

Սեպտեմբերի 12-ին Չեխիայի Սենատի նախագահին կընդունեն նաեւ ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Օրվա հանդիպումները խորհրդարանում կամփոփվեն համատեղ մամլո ասուլիսով:

Սեպտեմբերի 13-ին Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկային կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը: Նույն օրը պատվիրակությունը կմեկնի Երեւանից:

16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...