Տպել
17.06.2008
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի կենսագրությունը

Խաչիկ Հարությունյանը ծնվել է 1959 թ. փետրվարի 26-ին, Կիրովականում:
1976 թ. ավարտել է Կիրովականի թիվ 19 միջն. դպրոցը:
1976-1981 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեներ-շինարարի մասնագիտություն:
1981-1984 թթ.` Կիրովականի թիվ 2 ճանապարհաշինարարական վարչությունում ինժեներ:
1984-1995 թթ.` Կիրովականի սննդառում ավագ ինժեներ, տեխնիկական բաժնի պետ, գլխավոր ինժեներ, փոխտնօրեն:
1995-2000 թթ.` Լոռու մարզի «Առեւտրի եւ սպասարկումների» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ:
2000-2001 թթ.` «Հայանտառ» ՊՓԲԸ «Դսեղի անտառտնտեսություն» ԴՓԲԸ, տնօրեն:
2008 թ.` Ազգային ժողովի պատգամավոր` ՕԵԿ համամասնական ցուցակով:
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ է 1998 թ. հունվարից, նույն ժամանակից կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:
2008 թ. հունիսի 17-ին ընտրվել է ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
 Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...