Տպել
17.06.2008
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանի կենսագրությունը


Հովհաննես Մարգարյանը ծնվել է 1964 թ. մայիսի 21-ին, Լենինականում:
1986-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1971-1981 թթ. սովորել եւ ավարտել է Լենինականի թիվ 30 միջնակարգ դպրոցը:
1981-1986 թթ. սովորել եւ ավարտել է ԵրՊի Լենինականի մասնաճյուղի մեխանիկական ֆակուլտետը, ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում:
1990-1993 թթ. սովորել եւ ավարտել է Համառուսաստանյան իտահետազոտական եւ տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրան, ստացել է ինժեներ-հետազոտողի որակավորում: յուղատնտեսական գիտությունների թեկնածու է: 15-ից ավելի գիտական աշխատությունների, հոդվածների հեղինակ եւ համահեղինակ է:
2004-2006 թթ. սովորել եւ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում:
1987-1989 թթ. աշխատել է Ախուրյանի շրջանի «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկայում, կաթսայատան վարիչ, ինժեներ, արտադրամասի պետ:
1989-1990 թթ. աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում որպես առաջատար ինժեներ:
1994-2003 թթ. աշխատել է յումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն, դասավանդել է Գյումրու ճարտարագիտական համալսարանում:
2002 թ. ընտրվել է Գյումրու ավագանու անդամ:
2003 թ. ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
2007 թ. ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
2008 թ. հունիսի 17-ին ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
«Օրինաց Երկիր» կուսակցության եւ խմբակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու որդի եւ մեկ դուստր:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...