Տպել
27.05.2008
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով.

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

90 տարի առաջ մեր ժողովուրդը, դեռ ամբողջովին չթոթափած ցեղասպանության դաժան ապրումները, գերագույն լարումով կարողացավ համախմբել իր ջլատված ուժերն ու հաղթել Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Ապարանի գոյամարտերում` շնորհիվ ազատատենչ ոգու, պետականության վերականգնումի անկոտրում կամքի: Հայաստանի առաջին Հանրապետությունը, թեեւ ընդամենը երեք տարվա կյանք ունեցավ, սակայն մեր ժողովրդին տվեց այն հզոր հոգեւոր լիցքը, որի շնորհիվ 20-րդ դարավերջին ոչ միայն կրկին վերականգնվեց մեր պետականությունը, այլեւ ազատագրվեց Արցախը:

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առիթով` վստահ, որ այլեւս անշրջելի են մեր ձեռքբերումները, եւ ժողովրդավարության ու բարեփոխումների ճանապարհն այլընտրանք չունեցող այն ուղին է, որ մեզ տանելու է դեպի մեր նախնիների երազած հայրենիքը»: