Տպել
07.12.2007
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերը շարունակական կլինեն


ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը դեկտեմբերի 7-ին հանդիպեց ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության եւ անվտանգության վարչության տնօրեն, գեներալ-մայոր Ժորժ Լեբելի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության ծրագրերի իրականացման  աշխատանքները արդյունավետ եւ շարունակական դարձնելուն, տարածաշրջանային անվտանգությանը, ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, իրավիճակային կենտրոնի ստեղծմանը, միջազգային խաղաղարար ուժերի կազմում հայկական զորամիավորումների մասնակցությանն առնչվող խնդիրներ: Պարոն Աղաբեկյանը տեղեկացրեց, որ Հայաստանում   ՊՆ ոլորտում  քաղծառայության ներդրման մասին օրենքն ընդունվել է, պաշտպանության  մասին օրենքը փորձագիտական քննություն է անցնում, որով պաշտպանության շտաբի գործառույթները կտարանջատվեն, կհստակեցվեն զինված ուժերի վրա ԱԺ-ի եւ ժողովրդական վերահսկողության ձեւերը, այդ օրենքով նաեւ  IPAP ծրագրի արդյունավետ իրագործման նոր սկիզբ կդրվի:

Պարոն Լեբելը գոհունակություն հայտնեց համագործակցության շրջանակներում Հայաստանի կատարած հետեւողական եւ արդյունավետ աշխատանքների համար:

Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ Հայաստան-ՆԱՏՕ  համագործակցությունը հանուն խաղաղության շարունակական կլինի: