Տպել
10.12.2007
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ձեռնամուխ է եղել «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպմանը:
 
Լսումները նպատակ ունեն լայն քննարկման արդյունքում պարզաբանելու հայ թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամի պատճառները, գնահատելու գոյություն ունեցող հիմնախնդիրների բնույթը եւ ճշգրտելու խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն ու մեխանիզմները` այդ հարաբերությունների կարգավորման գործում: 

Խորհրդարանական լսումները նախատեսվում է անցկացնել 2007 թվականի դեկտեմբերի 19-20-ը:  

 Լսումներին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր շահագրգիռ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներն եւ փորձագետները:

Լսումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով /հեռ 588-517, ֆաքս 52-54-30,  e-mail : artakin@parliament.am /: