Տպել
25.09.2007
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 25-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ընդունեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը:

Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը ողջունելով պարոն Սիմոնսի այցը, անդրադարձավ նորաստեղծ հանձնաժողովի գործունեությանը, նշելով, որ հանձնաժողովի ստեղծումը վկայում է Եվրոպային ինտեգրվելու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություն լինելը, այն դարձել է նաեւ ներքին քաղաքական առաջնահերթություն: Նրա կարծիքով`  գործընթացը առավել արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է  գործադիր մարմնում ստեղծել եվրաինտեգրման հարցերով զբաղվող կառույց, որը հանձնաժողովի հետ կհամակարգի եվրաինտեգրման ողջ ընթացքը:Հանձնաժողովի աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար պարոն Ադոնցը ակնկալում է ԵՄ փորձագիտական աջակցությունը: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին` Ավետ Ադոնցը կարեւորեց փոխգործակցութան զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը` նշելով, որ երկկողմ հարաբերությունները կրում են գործնական եւ կոնկրետ բնույթ:

Ռոբերտ Սիմոնսը ողջունեց Ազգային ժողովում եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի ստեղծումը եւ նշեց, որ իր կարճատեւ այցի նպատակը Հայաստանի իշխանություններին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի նորանշանակ կապի սպա Զբիգնեւ Ռիբացկուն ներկայացնելն է: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության խորացումը` նշելով, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կարեւոր խնդիրներից է Ազգային ժողովի ներկայացուցիչների ներգրավումը ընդհանուր բարեփոխումների գործընթացում, մասնավորապես ռազմական ոլորտի բարեփոխումների, կարեւորվեց նաեւ երկխոսության ակտիվացումը:Պարոն Սիմոնսը կարեւորեց պաշտպանության ոլորտում քաղաքացիական անձանց ներգրավվածության հարցը, ոլորտի ֆինանսաբյուջետային թափանցիկությունը, անդրադարձավ միջազգային խաղաղապահ ուժերի կազմում հայկական ստորաբաժանումների մասնակցության հարցին: Այս համատեքստում անդրադարձ եղավ Կոսովոյում հայ խաղաղապահների մասնակցության խնդրին: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր գնահատեց մեր երկրի հաջողությունները ճգնաժամերի կառավարման ոլորտում` նշելով, որ ՆԱՏՕ-ն աջակցում է իրավիճակային նոր կենտրոնի ստեղծմանը, որը կհամակարգի եւ կմիավորի համապատասխան կառույցները:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին ընդունեց նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:

Հանդիպմանը քննարկվեցին Անհատական գործընկերության ծրագրով նախատեսված բարեփոխումներին, պաշտպանության ոլորտում քաղաքացիական ծառայության ներդրմանը եւ պաշտպանության մասին օրենքների մշակման ընթացքին, միջազգային խաղաղապահ ուժերի կազմում հայկական ստորաբաժանումների մասնակցությանը, արտակարգ  իրավիճակների ոլորտին վերաբերող հարցեր, որոնց իրականացման գործում կարեւորվեց Ազգային ժողովի դերը եւ կառավարության հետ համագործակցված աշխատանքը:

Պարոն Սիմոնսը տեղեկացրեց, որ խորհրդարանի հետ իրենց համագործակցությունն ակտիվացնելու նպատակով պատրաստվում են նոյեմբերի վերջերին հանդիպումներ ունենալ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների հետ, եւ պարոն Աղաբեկյանին` որպես անհատական  գործընկերության ծրագրի ընթացքին լավատեղյակ  գործչի, խնդրեց աջակցել այս հարցում:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի  գնահատմամբ` խորհրդարանական համագործակցության շրջանակներում կարեւոր է լինելու հոկտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը, որտեղ մի շարք հիմնախնդիրների առնչությամբ իր ասելիքը կունենա նաեւ հայկական պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն հայտնվեց անհատական գործընկերության ծրագրի արդյունավետ իրականացման եւ շարունակականության առումով` առավել կարեւորելով ոլորտի օրենսդրական բարեփոխումները:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...