«Ես ուրախ եմ ձեզ ողջունել Ազգային ժողովում, ուրախ եմ նաեւ, որ առիթ ունենք «Կենաց» փառատոնի շրջանակներում այս հիանալի միջոցառումը պարբերաբար կազմակերպել» դիմելով հյուրերին`
![](/news_images/15afd15fsdd115fgdfh.jpg)
Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության տնօրեն Նինա Հովնանյանի կարծիքով, հինգերորդ անգամ կազմակերպվող համերգն ավանդույթի ուժ է ստանում: Ժողովուրդն էլ Անկախության տոնի նախօրեին արդեն սպասում է խորհրդարանի բակում կազմակերպվելիք բացօթյա համերգներին: Տիկին Հովնանյանը նաեւ հուշագավաթներ հանձնեց համերգի հովանավորներին:
Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ, իր վիրտուոզ կատարումներով
իսկապես հմայիչ ու անմոռաց դարձրեց աշնան այս օրը
խորհրդարանի այգում գտնվող հանդիսատեսի համար:
Պյոտր Չայկովսկու, Տիգրան Մանսուրյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գաբրիել Երանյանի, Յոհանես Բրամսի, Ֆրանց Լեգարի, Սայաթ Նովայի, Աստոր Պիացոլայի, Պոլինա Վիարդոյի, Վոլֆգանգ Մոցարտի, Էդվարդ Աբրահամյանի, Ստեփան Շաքարյանի, Շառլ Գունոյի ստեղծագործությունները` Նունե
Բադալյանի, Գայանե Գրիգորյանի, Մարինե Դեինյանի կատարմամբ յուրահատուկ հմայք էին ստանում աշնանային երեկոյի մեջ: Եվ պատահական չէր, որ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց.
«Եվս մեկ անգամ ուզում եմ
բոլորին ողջունել, շնորհավորել: Ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի դռները բաց են ձեր առաջ, կարող ենք ավելի հաճախ այսպիսի միջոցառումներ անցկացնել, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կենաց» փառատոնի կազմակերպիչներին, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Նինա Հովնանյանին եւ անպայման շնորհակալություն հայտնել մեր հիանալի երաժիշտներին` Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ, որ այս հիանալի երեկոյի ընթացքում մեզ նվիրեցին անմոռանալի պահեր »: