Տպել
26.06.2007
ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի զեկույցը ԵԽԽՎ-ում

Հունիսի 26-ին ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց եւ ընդունվեց «Աղքատության ‎‎ ֆեմինիզացում » թեմայով զեկույցը,  որը ներկայացրեց ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ-ին ՀՀ անդամակցությունից հետո առաջին անգամ Աժ պատվիրակության ներկայացուցիչը հանդես էր գալիս զեկույցով:

Զեկույցում աղքատությունը  գնահատված է որպես լայն տարածում ունեցող երեւույթ եւ այդ իմաստով ընդգծված է կանանց առավելագույն խոցելիությունը: Աղքատության հաղթահարման սոցիալապես առավել ընդունելի եւ տնտեսապես արդյունավետ եղանակը զբաղվածության ընդլայնումն է: Զեկույցում առաջարկներ են արվում զբաղվածության, սոցիալական աջակցության, կենսաթոշակային համակարգի, առողջապահության եւ կրթության ոլորտների վերաբերյալ, որոնք հայեցակարգային նշանակություն ունեն կանանց աղքատության հաղթահարման համար:

ԵԽԽՎ  լիագումար նիստում զեկույցի քննարկման ընթացքում ելույթ ունեցողները կարծիք հայտնեցին, որ թեմայի հեռանկարը պետք է տեսնել ԵԽ անդամ երկրների ազգային ծրագրերի եւ վարվող քաղաքականությունների շրջանակներում:


26.06.2007
Հունաստանի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում
Հունիսի 26-ին Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանն Ազգային ժողովում ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ փոխնախագահներ Վահան Հովհաննիսյանն ու  Իշխան Զաքարյանը, մշտական հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Ողջունելով բար...

26.06.2007
Խորհրդարանն առաջին անգամ կառավարության ծրագիրը հաստատեց քվեարկությամբ
Հունիսի 26-ին խորհրդարանը շարունակեց չորրորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը`քննարկելու կառավարության գործունեության ծրագիրը: Ինչպես նշեց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը` հունիսի 7-ին մեկնարկած չորրորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նստաշրջանը չէր ավարտվել, քանի դեռ սպառված չէր օրակարգում ընդ...

26.06.2007
ՉԺՀ դեսպանն Ազգային ժողովում
Հունիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ  դեսպան Խուն Ցզիուինին: Պարոն Ցզիուինը ՉԺՀ խորհրդարանի նախագահ Ու Բանգոյի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները  փոխանցեց ԱԺ նախագահին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ` նշել...

26.06.2007
Հունիսի 27-ին, ժամը 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, 2007 թ. հունիսի 27-ին, ժամը 11-ին,  կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան`  ՀՀ նախագահի սահմանած օրակարգով:ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը. 1.«Հայաստանի Հանր...