Տպել
26.06.2007
Հունաստանի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում

Հունիսի 26-ին Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանն Ազգային ժողովում ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ փոխնախագահներ Վահան Հովհաննիսյանն ո ւ  Իշխան Զաքարյանը, մշտական հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ երկու երկրներին միացնում է բազմամյա բարեկամությունը եւ հարաբերությունների պատմությունը, որն ամփոփում է ոչ միայն քաղ աքակրթական ընդհանրությունները, այլեւ հիանալի հարաբերությունները` իրենց զարգացման հեռանկարներով: ԱԺ նախագահը նշեց, որ երկու երկրների կառավարություններն ու խորհրդարանները լավհամագործակցում են եւ վերահաստատեց Հունաստանի խորհրդարանի նախագահի Հայաստան պաշտոնական այցի հրավերը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, որ տարիներ առ աջ արդեն եղել է Հայաստանում, իր ուրախությունն արտահայտեց կատարված մեծ փոփոխությունների առիթով եւ նշեց, որ երկու պետություններին միացնում են պատմական ու տեւական կապեր` պատմության մեջ կան որոշ իրողություններ, որ երկու ժողովուրդներն անկարող են մոռանալ: Եղելություններ, որ միշտ հիշեցնելու են մարդու իրավունքների ու արժանապատվության հարգման կարեւորությունը: Պարոն Պապուլիասի գնահատականով` երկու ժողովուրդներն էլ ա յսօր պայքարում են, որ միջազգային օրենքներով լուծվեն ազգային եւ անձնական իրավունքներին վերաբերող հարցերը: Հունաստանի Հանրապետության նախագահը հիշեցրեց, որ, այնուհանդերձ, կան ուժեր, որ դասեր չառնելով պատմությունից` ողբերգական նույն սխալները կրկնում են: «Մեր ազատասեր ժողովուրդները չեն կարող հանդուրժել ոչ սահմանների փակումը, ոչ երկրի շրջափակումը, ոչ 40.000 զինվորականներին Կիպրոսում`  երկիր, որ Եվրամիության անդամ է»,- նշեց պարոն Պապուլիասը` հավելելով, որ հենց այդ պատճառով երկու երկրներն էլ պայքարում են ժողովրդավարական ազատությունների եւ այնպիսի աշխարհի հաստատման համար, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ որտեղ խաղաղություն է տիրում: Հունաստանի Հանրապետության նախագահն անդրադարձավ երկու երկրների համագործակցության խորացմանը` արձանագրելով բոլոր նախադրյալները, որ այդ հնարավորությունները ստեղծում են:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ երկու երկրներին միավորում են ժողովրդավարական արժեքներն ու եվրաինտեգրման ուղղությամբ կատարվող քայլերը: Կարեւորելով մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանությունը` ԱԺ  նախագահը նշեց, որ երբեմն փորձեր են արվում միմյանց հակադր ելու Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները, բայց կա մեկ ընդհանուր հիմք` երկու ժողովուրդների այդ հատվածների ազատ ապրելու իղձը: Նա վստահություն հայտնեց, որ խնդիրները պետք է քննարկվեն մարդու իրավունքների հարգման տեսակետից եւ լուծումներն էլ այդ հարթությունում պետք է լինեն: Միջազգային բոլոր կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերում մարդկանց ազատ ապրելու եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքը հիմնարար իրավունքներինց է: Թեպետ ոչ բոլորն են դա գիտակցում ու պատմությունից դասեր առնում, պարոն Թորոսյանը վստահություն հայտնեց, որ թե Կիպրոսի, թե Լեռնային Ղարաբաղի պարագայում ազատության ձգտումները հաջողության կհասնեն` մարդու ազատությունների հիմնարար իրավունքի հիմքով:


26.06.2007
ՉԺՀ դեսպանն Ազգային ժողովում
Հունիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ  դեսպան Խուն Ցզիուինին: Պարոն Ցզիուինը ՉԺՀ խորհրդարանի նախագահ Ու Բանգոյի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները  փոխանցեց ԱԺ նախագահին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ` նշել...