Տպել
26.06.2007
Խորհրդարանն առաջին անգամ կառավարության ծրագիրը հաստատեց քվեարկությամբ

Հունիսի 26-ին խորհրդարանը շարունակեց չորրորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը`քննարկելու կառավարության գործունեության ծրագիրը: Ինչպես նշեց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը` հունիսի 7-ին մեկնարկած չորրորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նստաշրջանը չէր ավարտվել, քանի դեռ սպառված չէր օրակարգում ընդգրկված վերջին` կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Օրենքով նախատեսված կարգով`գործադիրը ծրագիրը քսանօրյա ժամկետում` հունիսի 25-ին, ներկայացրել է խորհրդարան: ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը քվեարկության է դրվում այն ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում:

Առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեության հիմնական գերակայություններն ու ուղղությունները օրենսդիր մարմնում ներկայացրեց հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը: Ծրագիրը մշակվել էՀՀ ազգային անվտանգության ռազմավարության եւ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթների հիման վրա եւ ներառում էհանրապետության նախագահի, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նախընտրական ծրագրերի հիմնական եւ ՀՅԴ կուսակցության նախընտրական ծրագրի առանձին դրույթներ: Ըստ Սերժ Սարգսյանի` առաջիկա տարիներին կառավարության գերակայություններից է լինելուազգային անվտանգության եւ կայուն զարգացման ապահովումը: Գործադիրը ջանքեր է  գործադրելու նաեւ կառավարման արդյունավետ համակարգ ձեւավորելու նպատակով. ծրագրվում է կատարելագործել վերահսկման մեխանիզմները, ներդնել կառավարման կորպորատիվ սկզբունքները: Կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, մրցակցային անհավասար պայմանները, ըստ վարչապետի, հարցեր են, որոնց լուծումները հենց արդյունավետ կառավարմանոլորտում են: Նախանշված գերակայությունների ցանկում է պետական-մասնավոր գործընկերության հայեցակարգի ներդրումը: Դրա շրջանակներում գործադիր իշխանությունըմտադիր է ազգային եւ տեղական կարեւոր ծրագրերը մշակել եւ իրականացնել մասնավոր հատվածի հետ համագործակցաբար: Վարչապետի խոսքերով, պատշաճ ուշադրություն է դարձվելու նաեւ տարածքների համաչափ զարգացման խնդրին` վերացնելու մայրաքաղաքի եւ մնացած համայնքների խզումը: Կառավարության ծրագրում առանձին տեղ է հատկացված ՀՀ քաղաքացու սոցիալական պաշտպանվածությանը. կենսաթոշակի չափը մեկուկես անգամ գերազանցելու է աղքատության շեմը:

Վարչապետը խոսեց նաեւ 2007-2012 թթ. կառավարության գործունեությունից ակնկալվող արդյունքների մասին: Նախատեսվում է ունենալ 8-10 տոկոս համախառն ներքին արդյունքի տարեկան աճ: Ներդրումների տարեկան ծավալներն ավելացնել առնվազն 10 տոկոսով, աղքատությունը կրճատել` ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության եւ 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ: Կառավարությունը ձգտելու է նաեւ բարելավելեկամուտների հավագրումը եւ հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել 0,3-0,4 տոկոսային կետի: Ծրագրվում է ամեն տարի բարձրացնել կենսաթոշակիմակարդակը . 2008 - ին միայն այն կավելանա 60 տոկոսով: Կառավարությունն ակնկալում է էականորեն ավելացնել սոցիալական ապահովության եւ ապահովագրական համակարգին, առողջապահության եւ կրթության ոլորտներին ուղղվող պետական ֆինանսավորումը: Վարչապետը տեղեկացրեց, որ հնարավորությունների սահմաններում քաղաքացիներին են վերադարձվելու ԽՍՀՄ խնայբանկերում ավանդադրված գումարները:

Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ներկայացված ծրագիրը բավականին հավակնոտ է եւ լարում կպահանջի կառավարման մարմինների բոլոր աշխատակիցներից: Յուրաքանչյուր նոր նախագիծ, վարչապետի խոսքերով,ներկայա ցվելու է հասարակությանը, քննարկվելու է շահագրգիռ կողմերի հետ եւ իրագործվելու է պետական-մասնավոր գործընկերության սկզբունքի հիմ ա ն վրա:

Կառավարության ծրագրի վերաբերյալ պատգամավորական ելույթներից հետո տեսակետներ ներկայացրին խորհրդարանի քաղաքական ուժերը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կառավարությանծրագրում տեսնում է թե ուժեղ կողմեր, եւ թե հռչակագրային դրույթներ: Ըստ խմբակցության ղեկավարի` ծրագիրը ներկայացնում է ցանկությունների շարք: Այն,սակայն, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, կտրված է իրականությունից եւ պետք է լրամշակվի: Խմբակցությունը դեմ է ծրագրի այս տարբերակին:

«Օրինաց երկիր» խմբակցությունը, չցանկանալով նորընտիր խորհրդարանում առաջին իսկ քվեարկությամբ բացասական դիրքորոշում արտահայտել, ձեռնպահ կլինի: Այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Արհեստական մենաշնորհի ու կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային ու մաքսային վարչարարությունը բարելավելու գործում Արթուր Բաղդասարյանը կառավարությանը մաղթեց հաջողություն եւ քաղաքական կամք: «ՕԵ» ղեկավարը ողջունեց ավանդները վերադարձնելու` կառավարության մտադրությունը եւ հույս հայտնեց, որ կպահպանվի ինդեքսը նույնությամբ: Խմբակցությունը պատրաստվում է գործնական հարցադրումների եւ կոնկրետ առաջարկությունների միջոցով հասնել իրենց հուզող հարցերի լուծմանը:

ՀՅԴ-ն կողմ է քննարկվող փաստաթղթին` տեղեկացրեց խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Նա նշեց, որ իրենց առաջարկների զգալի մասն ընդգրկվել է կառավարության ծրագրում: Նա խոսեց մասնավորապես սոցիալական խնդիրների եւ արտաքին տնտեսական քաղաքականության մասին, որոնք խմբակցության համար սկզբունքային հարցեր են: ՀՅԴ-ն գտնում է, որ պետք է ընդունվի կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագիր, կրճատվի ստվերային տնտեսությունը եւ ՀՆԱ-ում հարկերն ավելի մեծ տեղ զբաղեցնեն:

ԲՀԿ-ի տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նրա բ նութագրմամբ` կառավարության ծրագիրը հասկանալի է ժողովրդի համար, արտացոլում է նախընտրական ծրագրերը եւ դրանց իրականացումը: Այստեղ տեղ են գտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները: Պատգամավորը վստահ է, որ հետեւողական եւ նվիրումով աշխատանքի դեպքում ծրագրում շարադրված բարի ցանկություններն իրականություն կդառնան: Այս նպատակով խմբակցությունը պատրաստ է ներդնել իր ողջ ներուժը եւ իրագործել ժողովրդին տրված խոստումը, ասում է Արամ Սաֆարյանը: ԲՀԿ-ն կողմ է ներկայացված փաստաթղթին:

ՀՀԿ խմբակցության անունից կառավարության ծրագրի սկզբունքները պաշտպանեց Գագիկ Մինասյանը:Խոսելով վերջին տարիներին ունեցած ձեռքբերումների մասին` նա անդրադարձավ առաջիկա 5 տարիների` կառավարության ակնկալած արդյունքներին ու ցուցանիշներին: Նա մատնանշեց տնտեսական աճի բարձր տեմպերը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ արձանագրված դրական տեղաշարժը, կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացումը: Գագիկ Մինասյանը գտնում է, որ այս ծրագրի իրագործումը ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը կբարձրացնի նոր աստիճանի:

Արտահերթ ելույթում Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ առաջին անգամն է, որ կառավարության ծրագիրը բխում է ազգային անվտանգությ ան հայեցակարգից: Այս կապը փոխադարձ է եւ արդյունքում թերություններն ի հայտ են գալիս, ասում է փոխնախագահը: Նա արդեն իսկ եզրակացրել է, որ ազգային անվտանգության հայեցակարգը վերանայման կարիք ունի: Որպես կարեւոր եւ ուշադրության արժանիհարցեր, ԱԺ փոխնախագահը մատնանշում է ջրային ռեսուրսների օգտագործման քաղաքականությունը, հնագիտությունն ու պեղումները, ինչպես նաեւ սփյուռքի հարցերը: Հայրենադարձության խնդիրը, որն օրենքով երկքաղաքացիության հնարավորություն ընձեռելու հիմնական նպատակն էր, այսօր անտեսված է, նկատում է Վահան Հովհաննիսյանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթում անդրադարձավ այն գնահատականին, թե կառավարության ծրագիրը իրականությանը չի համապատասխանում: Պրն. Թորոսյանը նկատեց, որ կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, որտեղ պե տք է արտացոլվեն այն խնդիրները, որոնք կառավարությունն էտեսնում: Ծրագիրը պետք է համապատասխանի երկրի զարգացման մեր պատկերացումներին, ասում է ԱԺ նախագահը եւ հավելում, որ այն պետք է ընդգրկի խնդիրները, նպատակները եւ միջոցները: Մնացած մանրամասներն արտացոլվում են բյուջեում: Խորհրդարանի ղեկավարը կարծում է, որ այս քննարկման ընթացքում «ծրագրերի եւ գաղափարների» բախում, ինչպես գանահատել էր Արթուր Բաղդասարյանը, տեղի չունեցավ, որովհետեւ այն տեղի էր ունեցել ավելի վաղ` ընտրությունների ժամանակ: Իսկ ընդդիմադիր գործընկերներին, ովքեր ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկածներ ունեն, նա փոխանցեց Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԵԽԽՎ-ում տրված բարձր գնահատականը: Պրն. Թորոսյանը նշեց,որ այս ծրագիրը բացառիկ է որակական նոր մոտեցումներով: Դա չի նշանակում, սակայն, նախորդների նսեմացում. ներկայացվածը սկսված գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Առաջին անգամն է, որ խորհրդարանը քվեարկությամբ պետք է հաստատի կառավարության ծրագիրը: Տիգրան Թորոսյանը վստահ է, որ սահմանադրական բարեփոխումները թե այս եւ թեայլ նոր իրողությունների ականատեսն են մեզ դարձնելու: ԱԺ նախագահն ընդգծեց ծրագրի երեք հիմնական նպատակները. անվտանգության ապահովում, հասարակության յուրաքանչյուր անդամի բազմակողմանի զարգացում, սոցիալական ապահովության իրավունք ունեցող քաղաքացիների նվազագույն կարիքների բավարարում: Պրն. Թորոսյանը նկատեց, որ ծրագրում շեշտադրում է կատարված մարդկային ներուժի զարգացման եւ իրացման վրա: Կառավարության այս ծրագիրը ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովելու հնարավորություն է ստեղծում, ասում է օր ենսդիր մարմնի ղեկավարը:

Հանրապետության վարչապետը եզրափակիչ խոսքում անդրադարձավ  պատգամավորների ելույթներին` պատասխանելով քննադատությանը եւ առաջարկներին: Նա եւս մեկ անգամ հաստատեց, որ ծրագիրն ունի իրական հիմք եւ հիմնված է նախորդ տարիների փորձի վրա: Նա նաեւ իրական է համարում, որ սկսվում են երկրորդ սերնդի բարեփոխումները:

94 կողմ, 7 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատեց կառավարության ծրագիրը:


26.06.2007
ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի զեկույցը ԵԽԽՎ-ում
Հունիսի 26-ին ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց եւ ընդունվեց «Աղքատության ‎‎ֆեմինիզացում» թեմայով զեկույցը,  որը ներկայացրեց ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ-ին ՀՀ անդամակցությունից հետո առաջին անգամ Աժ պատվիրակության ներկայացուցիչը հանդես էր գալիս զեկույցով:Զեկույցում ...

26.06.2007
Հունաստանի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում
Հունիսի 26-ին Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանն Ազգային ժողովում ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ փոխնախագահներ Վահան Հովհաննիսյանն ու  Իշխան Զաքարյանը, մշտական հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Ողջունելով բար...

26.06.2007
ՉԺՀ դեսպանն Ազգային ժողովում
Հունիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ  դեսպան Խուն Ցզիուինին: Պարոն Ցզիուինը ՉԺՀ խորհրդարանի նախագահ Ու Բանգոյի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները  փոխանցեց ԱԺ նախագահին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ` նշել...

26.06.2007
Հունիսի 27-ին, ժամը 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, 2007 թ. հունիսի 27-ին, ժամը 11-ին,  կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան`  ՀՀ նախագահի սահմանած օրակարգով:ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը. 1.«Հայաստանի Հանր...