Տպել
26.06.2007
ՉԺՀ դեսպանն Ազգային ժողովում

Հունիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ  դեսպան Խուն Ցզիուինին:

Պարոն Ցզիուինը ՉԺՀ խորհրդարանի նախագահ Ու Բանգոյի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները  փոխանցեց ԱԺ նախագահին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ` նշելով, որ այդ կարեւոր ու պատասխանատու պաշտոնում նրա աշխատանքը կլինի հանուն պետության եւժողովրդի բարեկեցության: Դեսպանը վերահաստատեց անցյալ տարի տեխնիկական պատճառներով չկայացած պաշտոնական այցի հրավերը ՉԺՀ` նշելով, որ այցը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Առաջին անգամ լինելով Հայաստանում` երկու շաբաթում դեսպանն արդեն հասցրել է որոշ տեղեկություններ ձեռքբերել եւ մեծապես տպավորված է Հայաստանի տնտեսական աճից ու շինարարական տեմպերից:Նա շեշտեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը բոլոր ոլորտներում եւ վստահեցրեց, որ իր առաքելությունն է լինելու հնարավորինս նպաստել չին-հայկական հարաբերությունների զարգացմանը: Դեսպանը կարեւորեց Հայաստանի կայուն դիրքը Թայվանի հարցում: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին` պարոն Ցզիուինը ընդգծեց դրանց կարեւոր նշանակությունը միջպետական հարաբերությունների համապատկերում եւ վստահեցրեց, որ իր ուշադրության կենտրոնում են լինելու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման խնդիրները:

ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին` շնորհավորանքների ու բարեմաղթանքների  համար եւ նշեց, որ տեխնիկական պատճառներով չկայացած պաշտոնական այցի ժամկետները դիվանագիտական ճանապարհով կորոշարկվեն: ԱԺ  նախագահը, կարեւորելով հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը, նշեց, որ միջխորհրդարանական կապերը մշտապես բարձր մակարդակի վրա են եղել եւ վստահություն հայտնեց, որ բարեկամության ու համագործակցության ավանդույթները կշարունակվեն: Նրա գնահատմամբ` հայ-չինական կապերը զարգացման մեծ ներուժ ունեն, որն անպայման պետք է օգտագործել, եւ դա փոխշահավետ կլինի երկու երկրների համար: Թայվանի հարցի առնչությամբ պարոն Թորոսյանը նշեց, որ Հայաստանը միշտ կայուն դիրքորոշում ունի, որովհետեւ իր փորձով լավ գիտի` ինչ է նշանակում նույն ժողովրդին երկու հատվածի բաժանելը: Նա պատրաստակամության հայտնեց աջակցել նորանշանակ դեսպանին`  իր առաքելության կատարման մեջ եւ խնդրեց բարեմաղթանքները փոխանցել ՉԺՀ խորհրդարանի նախագահ Ու Բանգոյին:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ խնդիրներ:


26.06.2007
Հունաստանի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում
Հունիսի 26-ին Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանն Ազգային ժողովում ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ փոխնախագահներ Վահան Հովհաննիսյանն ու  Իշխան Զաքարյանը, մշտական հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Ողջունելով բար...