Տպել
26.06.2007
Հունիսի 27-ին, ժամը 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, 2007 թ. հունիսի 27-ին, ժամը 11-ին,  կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան`  ՀՀ նախագահի սահմանած օրակարգով:

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը.

1.«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.

2.«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.

3.«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.

4.«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.

5. «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.

6. «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

7. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

8. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

9. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

10. «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում):


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...