Տպել
22.06.2007
Քննարկվեցին փախստականների հիմնախնդիրները

Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բուշրա Հալեպոտային:

Կարեւորելով փախստականների հետ կապված խնդիրների լուծումը մարդասիրական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային առումներով` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ նրանք արդեն իսկ ողբերգություն ապրած մարդիկ են եւ հասարակությունը շատ ուշադիր ու հոգատար պետք է լինի նրանց նկատմամբ: Պարոն Թորոսյանն ընդգծեց մի քանի առանձնահատկություններ, որ բնորոշ են Հայաստանի Հանրապետությունում 15 տարի առաջ ապաստանած փախստականներին. նշվեց, որնրանք ջարդերից ու սպանություններից մազապուրծ` հանգրվանել են Հայաստանում` կորցրած այն ամենը, ինչ ստեղծել էին իրենց աշխատանքով ողջ կյանքի ընթացքում, մինչդեռ Հայաստանից ու ԼՂՀ-ից հեռացած ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել վաճառել իրենց տներն ու գույքը: Տարիների հեռվից շատ իրողությունների այլ գնահատականներ են սկսում տրվել` մասնավորապես քաղաքական նկատառումներով փախստականների տարբեր թվեր են շրջանառվում: ԵԽԽՎ Ստրասբուրգյան նստաշրջանում մեկ տարի առաջ տարածաշրջանումփախստականների հարցերով զեկուցողը ներկայացրեց ճշգրիտ թվերը, որոնց հիմքում ՄԱԿ-ի հաշվարկներն էին: Միջազգային հանրությանը պետք է ճշգրիտ թվեր եւ ճիշտ պատկեր ներկայացնել, որը հնարավորություն կտա բացահայտել եւ կանխել քաղաքական շահարկումները, միջազգային մարդասիրական օգնությունները ճիշտ հասցեագրել: Արձանագրելով այս ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի առաքելությունը Հայաստանում հաջողությամբ կպսակվի: Չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով, որի հետ համագործակցությունը եւս կնպաստի փախստականների հիմնահարցերի լուծմանը: Օթեւանի, սոցիալ-տնտեսական հարցերի լուծման առաջնահերթությունը արժեւորելով` պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ հայաստանաբնակ փախստականների մի մասը ԼՂՀ Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի շրջաններից են` տարածքներ, որ այսօր հիմնականում ադրբեջանական բանակի վերահսկողության տակ են, ու թեպետ այդ մարդիկ դեռ հույսեր ունեն տուն վերադառնալու, 15 տարում նոր սերունդ է մեծացել, ու պետք է հնարավորություններ ստեղծվեն պահպանելու նրանց ավանդույթներն ու հոգեւոր արժեքները կորստից:

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Բուշրա Հալեպոտան, որ արդեն երեք շաբաթ Հայաստոնում է, կարեւորեց ճշգրիտ տվյալների առկայությունը` նշելով, որ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը, փախստականների դանիական խորհուրդը եւ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի ու փախստականների վարչությունը մարդահամար են անցկացրել փախստականների շրջանում: Նա արժեւորեց այն աշխատանքը, որ արդեն իսկ Հայաստանում կատարվել է փախստականների հիմնահարցերի լուծման ուղղությամբ եւ շեշտեց, որ քաղաքացիություն ստանալով ինտեգրումը չի ավարտվում: Տիկին Հալեպոտան նշեց, որ կառավարության հետ համատեղ իրականացվում է «Օթեւան» ծրագիրը եւ արդեն փոխստականներին առնչվող խնդիրների լուծման ժամանակ ընդգրկվելու է ողջ հանրապետության տարածքը, քանի որ մարզերում բնակվող փախստականները եւս ունեն լուրջ խնդիրներ: Նա կարեւորեց ոլորտի օրենսդրության համապատասխանեցումը միջազգային չափանիշներին` ակնկալելով Ազգային ժողովի հետ սերտ համագործակցություն այս հարցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այլազգի փախստականներին, որ վերջին տարիներին հանգրվանել են Հայաստանում: ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ բնականաբար նրանց նկատմամբ պետք է լինի նույն վերաբերմունքը, ինչ հայազգի փախստականների նկատմամբ է, եթե նրանք մնան Հայաստանում: Հայ ժողովուրդը զգայուն վերաբերմունք ունի փախստականների նկատմամբ. անցած դարասկզբին հազարավոր հայեր ստիպված են եղել պատսպարվել այլ երկրներում, լավ գիտեն այդ տառապանքը ու պատրաստ են յուրաքանչյուրին օգնել բնականոն կենսակերպը վերականգնելու հարցում: Կարեւորելով փախստականներին առնչվող օրենսդրական, սոցիալ-տնտեսական, մշակութային խնդիրների լուծումը` ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց հետայսու էլ սերտ համագործակցել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարիհետ` աջակցելով գրասենյակի իրականացվելիք ծրագրերին:


22.06.2007
ԳԴՀ դեսպանի հրաժեշտի այցն Ազգային ժողով
Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  դեսպան Հայկե Փայչին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:Նշելով, որ իր պաշտոնավարման տարիներին տիկին Փայչը երկու երկրների հարաբերությունների խորացման առումով զգալի քայլեր է արել` Աժ նա...