Տպել
12.02.2007
ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Թուրքմենստան

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աշգաբադ` մասնակցելու Թուրքմենստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, «ՀայՌուսգազար դ » ՓԲԸ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը: