Տպել
10.11.2006
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը

Նոյեմբերի 10-ին արտահերթ նիստում ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել օրակարգային վերջին հարցը` «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը եւ դրան առնչվող Հողային եւ Քաղաքացիական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները:

ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը անընդունելի համարեցառաջինընթերցումից հետո հապճեպ առաջարկներիամփոփաթերթ ներկայացնելու ընթացակարգը, որի պատճառով ամփոփաթերթից դուրս են մնացել նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկները: Նրա գնահատմամբ` օրինագծում համակարգային փոփոխություններ չեն արվել, հանրային շահի բնորոշումը հստակ չէ, դրա վերաբերյալ մշակված  մեխանիզմները բացակայում են:

ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանի կարծիքով` հանրային գերակա շահը ճանաչելու հարցը պետք է վերապահել Ազգային ժողովին եւ ոչ թե կառավարությանը, գերակա շահի սահմանումը հստակ չէ, անտեսված է հասարակական կարծիքը: Պետությունը ինքը պետք է քաղաքացիների հետ կնքի սեփականության օտարման մասին պայմանագիր եւ նոր միայն համագործակցի կազմակերպությունների հետ` պաշտպանելով քաղաքացու շահը: Այս եւ այլ հարցերին վերաբերող «Արդարություն» խմբակցության առաջարկները ոչ միայն հաշվի չեն առնված, այլեւ ներառված չեն ամփոփաթերթում:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ` ներկայացված նախագիծը հակաժողովրդական է, նպատակ ունի պաշտպանել մի խումբ մարդկանց շահերը: Խախտված է մարդու եւ սեփականության իրավունքների սահմանադրական նորմը, ինչի համար 27 ստորագրությամբ կդիմեն Սահմանադրական դատարան:

«Արդարություն» խմբակցության տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ` այս նախագիծը 5 անգամ ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը եւ 4 անգամ խորհրդարանը մերժել է. առանց էական փոփոխությունների օրինագիծը նորից Ազգային ժողով բերվելու փաստը, ըստ նրա, իրավունք է  տալիս ասելու, որ խորհրդարանը դարձել է կառավարության կցորդը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը եզրափակիչ ելույթում տեղեկացրեց, որ առաջարկների մի մասը, որոնք հակասում են կառավարության այս հարցում որդեգրած սկզբունքներին, չեն ընդունվել, իսկ սեփականատիրոջ իրավունքներն ամրապնդող առաջարկները հաշվի են առնվել: Ըստ նրա` անընդունելի է, որ գերակա շահը որոշվի օրենքով. օրենքով պետք է կարգավորվի միայն օտարման կարգը. դա հնարավորություն կտա սեփականատիրոջը իր իրավունքները պաշտպանելու դատարանում: Սեփականատիրոջ շահերից չի բխի նաեւ, եթե պետությունը գնի քաղաքացու սեփականությունը եւ հետո օտարի կազմակերպությանը, քանի որ կազմակերպությունները ավելի բարձր վճար են առաջարկում քաղաքացուն: Եթե կազմակերպությունն է իրականացնում հանրային շահը եւ խախտվում է քաղաքացու շահը, փոխհատուցման համար պատասխանատու է պետությունը. քաղաքացին այս դեպքում էլ պաշտպանված է:  Արդարադատության փոխնախարարի գնահատմամբ հանրային շահի բնորոշումը հստակ է եւ ամբողջական:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն առաջարկել է արտահերթ նիստում քննարկված օրինագծերը քվեարկել Ազգային ժողովի քառօրյա նիստում, ուստի սպառելով օրակարգը`Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...