Տպել
02.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
1 / 1

Թե' Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե' որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը` ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Նրա խոսքով գրեթե բոլոր բնագավառներում արձանագրվել են մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ: «2022 թվականի համեմատ 2023 թվականին մենք ստացել ենք ավելի շատ դիմում-բողոքներ: 2023 թվականին 2022-ի համեմատությամբ դրական լուծմամբ գործերի թիվը շեշտակի ավելացել է: Եթե 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, ապա 2023 թվականին` 1922-ը»,- տեղեկացրել է պաշտպանը:

Խոսելով վերջին օրերին տեղի ունեցող հավաքների մասին` զեկուցողը կոչ է արել հասկանալ քաղաքացիների հոգեբանական վիճակը եւ հանդուրժող լինել ստեղծված իրավիճակում: «Շատ կարեւոր է, որ հավաքների ազատության իրավունքը երաշխավորված լինի օրենսդրությամբ եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընթացակարգերով»,- ասել է նա:

Անահիտ Մանասյանի խոսքով հաշվետու տարում առաջնահերթ է եղել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ աշխատակազմի կարողությունների բարելավումն ու կատարելագործումը:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է տարբեր հաստատություններ, այդ թվում` սահմանամերձ բնակավայրեր իր այցերին: Նշվել է, որ, ընդհանուր առմամբ, իրականացվել է 512 այց:

Բարձրաձայնելով կրթության բնագավառում մարդու իրավունքների խնդրահարույց վիճակը` Անահիտ Մանասյանը կարեւորել է մեր երկրում կրթության բովանդակության եւ մեթոդաբանության կատարելագործմանն ուղղված զգալի աշխատանքների իրականացումը:

Նշվել է, որ թե' պաշտպանը եւ թե' կառույցն ակտիվ են եղել միջազգային համագործակցության տեսանկյունից: Զեկուցողը տեղեկացրել է, որ այս տարի ինքն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ. «Հայաստանը կառավարման մարմնում առաջին անգամ է ներկայացվում, եւ մեր գործունեության տեսանկյունից սա չափազանց կարեւոր դերակատարություն ունի»:

Պաշտպանը կարեւորել է հաշվետու տարվա ընթացքում պետական իրավասու մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունը, որն ուղղված է եղել տարատեսակ խնդիրների լուծմանը: «Ընդդիմադիր գործիչների բարձրաձայնած տարբեր խնդիրների առնչությամբ ունեցել ենք Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հատուկ դիրքորոշում: Տարբեր ձեւաչափերով փորձել ենք տարեկան հաղորդման շրջանակում անդրադառնալ նաեւ տարբեր գործիչների բարձրաձայնած խնդիրներին»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ թե' քաղաքական մեծամասնության եւ թե' քաղաքական փոքրամասնության հետ համագործակցությունը կառուցելու առումով դեռ շատ անելիքներ կան:

Խոսելով ատելության խոսքի, անհանդուժողականության միջավայրի մասին` պաշտպանը նշել է, որ այն խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու եւ հասարակական հարաբերություն կառուցելու հնարավորությունը: «Հնչող ատելության խոսքն ամենուր է, եւ այս առումով մենք առաջնահերթ անելիք ունենք»,- ասել է զեկուցողը` ընդգծելով հանրային, քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների դերակատարությունը:

Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ այս պահին մեր երկրում ազատությունից զրկված անձանց 50 տոկոսից ավելին կալանավորված է եւ ոչ թե դատապարտված: Նշվել է, որ այդ վիճակագրությունը խնդրահարույց է միջազգային չափանիշների տեսանկյունից եւ, ըստ զեկուցողի, պետությունը պետք է բավարար քայլեր ձեռնարկի` խնդիրը հասցեավորելու եւ հաղթահարելու ուղղությամբ:

Զեկուցողը բարձրաձայնել է նաեւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները: Ըստ Անահիտ Մանասյանի` կառույցի` նախորդ տարվա գործունեության շրջանակում կարեւոր է եղել երեխաների իրավունքների պաշտպանությունը: Վերջինս խոսել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումից, նախորդ տարվա ընթացքում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերից, ինչպես նաեւ մեր երկրում լրագրողական էթիկայի պահպանումից:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները մեծամասամբ գոհունակություն են հայտնել ՄԻՊ գրասենյակի կատարած աշխատանքի առնչությամբ, հետաքրքրվել հաստատություններում ապրող անձանց ապաինստիտուցիոնալացման գործընթացով, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտներով, թափառող շներին վերաբերող հիմնախնդրի լուծմամբ, դատաիրավական ոլորտի խնդիրներով, խոշտանգումների դեպքերով, Կիրանցում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններում բռնության ու քաղաքացիների իրավունքների սահմանափակման հնարավորությամբ եւ այլն:

ԶԼՄ-ներում անչափահասների խնդիրների լուսաբանմանը, նրանց անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցին ի պատասխան` Անահիտ Մանասյանը կարծիք է հայտնել, որ երեխայի լավագույն շահի եւ երեխաների անձնական տվյալների պաշտպանության, իրավունքների հետ կապված մեր ընկալումները չեն համապատասխանում այսօր աշխարհում եղած որեւէ տեսակի ընկալմանը: «Սա է պատճառը, որ մենք այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, եւ այդ առումով ԶԼՄ-ներն ունեն բացառիկ դերակատարում»,- ասել է պաշտպանը` հավելելով. «Լրատվամիջոցները չեն պահպանում պատասխանատու լրագրության սկզբունքը, որովհետեւ պատասխանատու լրագրության սկզբունքն առնվազն հուշում է, որ պետք է գործենք «Մի' վնասիր» սկզբունքով, տեղեկատվությունը պետք է առնվազն մի քանի անգամ ստուգված լինի: Այդ առումով մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, ի դեպ ոչ միայն երեխայի լավագույն շահին վերաբերելի, այլեւ գրեթե բոլոր հարցերում»:

Հարց է հնչել նաեւ Տավուշի մարզում իրականացվելիք սահմանագծման եւ սահմանազատման հետեւանքով քաղաքացիների սեփականության իրավունքների ոտնահարման հնարավորության վերաբերյալ: Պաշտպանը տեղեկացրել է, որ անձամբ է մեկնել այդ բնակավայրեր եւ արձանագրել, որ եթե նույնիսկ անձինք չունենան սեփականության իրավունքի վկայականներ, բայց տարիներ շարունակ իրացրած լինեն որեւէ անշարժ գույքի տիրապետման, օգտագործման իրավազորությունը, պետությունն այս դեպքում կոնկրետ պարտավորություններ ունի: «Անկախ այն հանգամանքից, թե ով է իրականացնում իշխանությունը, պետությունն է թույլատրել, որ այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա եւ, բնականաբար, պետությունը պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետեւանքները, այդ թվում` փոխհատուցման եւ այլ տարբեր ձեւաչափերի միջոցով»,- պարզաբանել է Անահիտ Մանասյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 3-ի նիստում:


17.05.2024
Խորհրդարան է այցելել Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությունը
Հայաստանը կարեւորում է Մոլդովայի հետ հարաբերությունների զարգացումը: Հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է նաեւ հայ համայնքի դերակատարությունը: Մոլդովայում ապրել եւ գործունեություն են ծավալել հայազգի հայտնի գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց հետագիծն ունեն երկրի պատմության մեջ: Ցանկանում ե...

17.05.2024
Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան
Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարած...

17.05.2024
Արման Եղոյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների հետ: Արման Եղոյանն ուսանողներին մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատգամավորների գործունեո...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությանը
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհ...

17.05.2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական ...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայութ...

17.05.2024
Համայնքի ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օ...

17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության ...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրոր...

17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...