ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է փոփոխությունների փաթեթ, որով կարգավորվել է Երեւան քաղաքում շրջիկ առեւտուրը, ամրագրվել են ավագանու լիազորությունները: Մասնավորապես` շրջիկ առեւտրի կազմակերպման հետ կապված հարցերը, առեւտրի համար նախատեսված կամ թույլատրելի տարածքները սահմանում է ավագանին:
Փոխնախարարը հիշեցրել է, որ ԱԺ նիստում հարց էր հնչել, թե ինչու՞ է շրջիկ առեւտուրը թույլատրվում միայն Երեւանում, ինչին ի պատասխան` նշվել էր, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը կկիրարկվի մայրաքաղաքում եւ որոշ ժամանակ անց, հաշվի առնելով արդյունքները, այն կտարածվի նաեւ մյուս համայնքների վրա: «Պահը հասունացել է եւ որոշակի առումով արդեն ունենք միավորված համայնքներ: Հայաստանում գրանցվում է զբոսաշրջության աճ, կան թիրախային կետեր, որտեղ շրջիկ առեւտուրը կարող է օգտակար լինել: Այս օրենսդրական փաթեթով առաջարկում ենք կարգավորումները կիրառել նաեւ բոլոր համայնքներում»,- ասել է Վաչե Տերտերյանը:
Զեկուցողը հավելել է, որ աշխատանքներն իրականացվելու են առցանց. բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային հարթակներ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություններ չեն ստացվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Շվեյցարիայում էր: Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...