ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ ԵՊՀ ուսանողների հանդիպման առանցքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատմանը եւ սահմանագծմանը վերաբերող հարցերն էին:
Պատգամավորը նշել է, որ համապատասխան աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքել: Սերգեյ Բագրատյանը կարեւորել է հարցի լուծումը` նշելով, որ այն չպետք է թողնել սերունդներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ համայնքների խոշորացմանը, այդ գործընթացի դրական եւ բացասական կողմերին: Պատգամավորը նշել է, որ կան խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում լուծելի են:
Սերգեյ Բագրատյանը հորդորել է ուսանողներին լինել ակտիվ եւ լավ սովորել: «Մեր նպատակն է ունենալ այնպիսի երկիր, որտեղ երիտասարդությունը կցանկանա ապրել եւ զարգացնել իր հայրենիքը»,- ասել է պատգամավորը:
Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 23-ին:
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...