ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի մարզիկներին եւ ֆեդերացիայի ղեկավար կազմին:
Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը մարտի 20-24-ը Լեհաստանում մասնակցել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը` թիմային հաղթանակով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
ԱԺ նախագահը, ողջունելով մարզիկներին, խորհրդարանում եւս մեկ անգամ շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ` մաղթելով նորանոր նվաճումներ:
«Շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի եւ այս հաղթանակի համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ շատ են սպորտային հաղթանակները վերջին տարիներին, եւ շատ կարեւոր է, որ մենք արձանագրենք, գնահատենք եւ խոսենք նման նվաճումների մասին»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գագիկ Սարոյանն ընդգծել է, որ հավաքականի համար շատ կարեւոր եւ ոգեշնչող են նման հանդիպումները:
«Մեծարգո՛ պարոն ԱԺ նախագահ, շնորհակալություն Ձեզ եւ Ձեր աշխատակազմին այս հանդիպման ու ջերմ ընդունելության համար: Մարզիկներից յուրաքանչյուրի համար կարեւոր է պետության ներկայացուցիչների կողմից նման վերաբերմունքը: Շատ կարեւորում ենք այս հանդիպումը եւ ուրախ ենք հյուրընկալվել Ազգային ժողովում»,- նշել է ֆեդերացիայի նախագահը:
Լեհաստանում ձեռք բերած մրցանակը ֆեդերացիան նվիրաբերել է ՀՀ Ազգային ժողովի թանգարանին:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը քննարկվել են նաեւ ֆեդերացիայի եւ հավաքականի մարզիկների կարիքները:
Ալեն Սիմոնյանը հանձնարարել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակում քննարկել վերոնշյալ խնդիրները:
Հայաստանը եւ ԵՄ-ն հանձնառու են ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համա...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան ապրիլի 15-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 12:00-12:20, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն -12:20-12:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 12:40...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ մեր երկրում Վրաստանի արտակարգ ե...
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանն ապրիլի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նա...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված օրենսդրական փաթեթին
Սահմանելով նոր դրույթներ՝ կխստացվի վերահսկողությունը, կբացառվի վտանգավոր արտադրանքի շուկա հանումը, կսահմանվի ռիսկի գնահատման գիտական կենտրոնի լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը, ինչպես նաեւ կսահմանվեն եւ իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժմա...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...