Տպել
15.03.2024
Տեղի է ունեցել երիտասարդ կամավորների հավաստագրերի հանձնման արարողություն
1 / 3

Ազգային ժողովը միշտ պատրաստ է համագործակցելու երիտասարդների հետ: Կարծում եմ,  որ դուք  լավ տպավորություններ եք ստացել ձեր կատարած աշխատանքից եւ միշտ կլինեք խորհրդարանի կողքին. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Մարտի 15-ին Ազգային ժողովում հավաստագրեր են ստացել նոյեմբերի 17-ին Երեւանում անցկացված ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորները:

Երիտասարդներին ողջունել է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: Նա նշել է, որ աշխատանքը կատարվել է համատեղ ուժերով եւ հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-15-ը նախատեսվում է Հայաստանում անցկացնել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների ֆորումը՝ հավելելով, որ ակնկալում է երիտասարդ կամավորների ակտիվ մասնակցությունն այդ աշխատանքներին:

Տեղեկացնենք, որ նստաշրջանի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված է եղել 65 կամավոր:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...