Տպել
29.02.2024
Գարեգին Բաղրամյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
1 / 1

Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի գաղտնի ընտրության արդյունքները:

Գարեգին Բաղրամյանը 67 կողմ քվեով ընտրվել է հանձնաժողովի նախագահ: